TOP նոր
» » Թուրքիան հրկիզել է Իրաքի հյուսիսի մի շարք տարածքներ

Թուրքիան հրկիզել է Իրաքի հյուսիսի մի շարք տարածքներ

23-06-2021, 12:14 Դիտումներ: Աշխարհ
23 Հունիս 2021, 12:14 - NovostiNK
Թուրքիան հրկիզել է Իրաքի հյուսիսի մի շարք տարածքներ


Իրաքյան Քուրդիստանի Դուհոկ նահանգի ռազմական աղբյուրը հաղորդել է, որ Թուրքիայի հարձակումների հետևանքով, տարածքում հրդեհ է բռնկվել:

Աղբյուրը Shafaq News-ին հայտնել է, որ նահանգի հյուսիսում Թուրքիայի բանակի իրականացրած հարձակումների հետևենաքով երեք գյուղերի մերձակա տարածքներում խոշոր հրդեհ է բռնկվել:

Որոշ ականատեսներ նշել են, որ թուրքական հրետանին թիրախավորել է Ալ-Էմադիյա նահանգի Դարկար շրջանից հյուսիս ընկած տարածքները:

Հաղորդվում է, որ հարձակումների հետևանքով Նիզուր, Շիդանի և Ռոյս գյուղերում տարածված հրդեհը հնարավոր չի կառավարել՝ տարածքի պայմանների և պատճառով:

Բաղդադը բազմիցս դատապարտել է թուրքական զորքերի մուտքը Հյուսիսային Իրաք, դա համարելով իր տարածքային ամբողջականության խախտում, և կոչ է արել դադարեցնել հարձակումները, գրում է Pars Today-ը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS