TOP նոր
» » Ավակովը կարող է Ուկրաինայի փոխվարչապետ դառնալ

Ավակովը կարող է Ուկրաինայի փոխվարչապետ դառնալ

19-07-2021, 14:26 Դիտումներ: Աշխարհ
19 Հուլիս 2021, 14:26 - NovostiNK
Ավակովը կարող է Ուկրաինայի փոխվարչապետ դառնալ


Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը, որը հրաժարական էր տվել պաշտոնից, կարող է վերադառնալ կառավարություն արդեն այլ պաշտոնում՝ որպես փոխվարչապետ։ Այդ մասին հայտարարել է «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում։

«Կա առաջարկ՝ աշնանը, երբ կսկսվի նոր քաղաքական շրջանը, տեսնել Ավակովին թիմում՝ արդեն նոր դերում։ Այդ հարցը կողմերի պայմանավորվածությամբ կորոշվի սեպտեմբերին։ Մենք շատ պաշտոններ ունենք կառավարությունում, մենք 3-4 փոխվարչապետ ունենք»,-ասել է նա, գրում է Analitikaua.net-ը։

Արախամիան շեշտել է, որ որոշողն Ավակովն է։ «Մենք կառաջարկենք, իսկ նա կորոշի՝ ընդունել, թե ոչ»,-ասել է նա։

Հուլիսի 13-ին Ավակովը հրաժարական է ներկայացրել Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի պաշտոնից։ Նա ղեկավարում էր նախարարությունը 2014-ից։ Մեկ օր անց Գերագույն ռադան հավանություն տվեց նրա դիմումին։ Իսկ հուլիսի 16-ին այդ պաշտոնում նշանակվեց Դենիս Մոնաստիրսկին։


Աղբյուրը՝ panarmenia

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS