TOP նոր
» » Տոկիոյում կորոնավիրուսով վարակման ռեկորդային քանակությամբ դեպքեր են հայտնաբերել մեկ օրում

Տոկիոյում կորոնավիրուսով վարակման ռեկորդային քանակությամբ դեպքեր են հայտնաբերել մեկ օրում

27-07-2021, 12:27 Դիտումներ: Աշխարհ
27 Հուլիս 2021, 12:27 - NovostiNK
Տոկիոյում կորոնավիրուսով վարակման ռեկորդային քանակությամբ դեպքեր են հայտնաբերել մեկ օրում


Տոկիոյի իշխանությունները, որտեղ այս պահին տեղի են ունենում ամառային Օլիմպիական խաղերը, անցած օրը հայտնաբերել են նոր կորնավիրուսով վարակման 2 848 դեպք, ինչը համապատասխան ցուցանիշի ռեկորդ Է դարձել: Այդ մասին Է վկայում հուլիսի 27-ին Տոկիոյի վարչակազմի հրապարակած վիճակագրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ճապոնիայի մայրաքաղաքում նախորդ առավելագույնն արձանագրվել Է հունվարի 7-ին՝ ախտահարման 2 520 դեպք: Մինչդեռ մեկ շաբաթ առաջ տարածաշրջանում հաստատվել Էին սոսկ 1 387 վարակումներ: Բացի դրանից, Տոկիոյի 82 բնակիչ այս պահին գտնվում Է ախտահարումից հետո ծանր վիճակում:

Վերջին անգամ ծանր ախտանշերով 80 վարակվածներ մայրաքաղաքի հիվանդանոցներում եղել են մայիսի 18-ին:

Տոկիոյում հուլիսի 12-ից գործում Է արտակարգ դրության ռեժիմ՝ մայրաքաղաքի պրեֆեկտուրայում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով: Արտակարգ դրության ռեժիմը ենթադրում Է, մասնավորապես, ալկոհոլի վաճառքի արգելում հասարակական սննդի հաստատություններում եւ զանգվածային միջոցառումներ հանդիսականների մուտքի սահմանափակում: Այդ պատճառով Ճապոնիայի մայրաքաղաքում Օլիմպիական խաղերը հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը տեղի են ունենում առանց հանդիսականների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS