TOP նոր
» » Իսրայելի ՊՆ ղեկավարը Փարիզին վստահեցրել է, որ լրտեսական ԾԱ-ն չի օգտագործվել Մակրոնի հեռախոսը կոտրելու համար

Իսրայելի ՊՆ ղեկավարը Փարիզին վստահեցրել է, որ լրտեսական ԾԱ-ն չի օգտագործվել Մակրոնի հեռախոսը կոտրելու համար

30-07-2021, 09:47 Դիտումներ: Աշխարհ
30 Հուլիս 2021, 09:47 - NovostiNK
Իսրայելի ՊՆ ղեկավարը Փարիզին վստահեցրել է, որ լրտեսական ԾԱ-ն չի օգտագործվել Մակրոնի հեռախոսը կոտրելու համար


Իսրայելի ՊՆ ղեկավար Բենի Հանցը Փարիզին վստահեցրել է, որ լրտեսական ծրագրային ապահովումը չի օգտագործվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսը կոտրելու համար:

Փարիզ այցի ժամանակ Հանցը հանդիպել է Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Ֆլորենս Պառլիի հետ՝ վստահեցնելով, որ NSO տեխնոլոգիան չի կիրառվել Մակրոնի կամ այլ պաշտոնյաների հեռախոսները կոտրելու համար, հաղորդում է Channel 13-ը:

«Իսրայելը լուրջ է վերաբերվում մեղադրանքներին»,-ասել է Հանցը:

Նա նաեւ տեղեկացրել է Պառլիին, որ պաշտոնյաներն այցելել են NSO գրասենյակ, եւ մեղադրանքները հետաքննվում են:

Պառլին նշել է, որ Ֆրանսիան բացատրությունների է սպասում, որոնցից կախված են երկու երկրների փոխադարձ հարգանքն ու վստահությունը:


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS