TOP նոր
» » Իլոն Մասկի ընկերությունը ավարտել է աշխարհի խոշորագույն հրթիռի հավաքումը

Իլոն Մասկի ընկերությունը ավարտել է աշխարհի խոշորագույն հրթիռի հավաքումը

8-08-2021, 10:55 Դիտումներ: Աշխարհ
8 Օգոստոս 2021, 10:55 - NovostiNK
Իլոն Մասկի ընկերությունը ավարտել է աշխարհի խոշորագույն հրթիռի հավաքումը


Ամերիկյան SpaceX ընկերությունը, որը հիմնադրել է Իլոն Մասկը, իր Starship տիեզերանավը կցել է հրթիռակրին՝ ավարտելով պատմության մեջ խոշորագույն տիեզերանավի հավաքումը, հաղորդում է The Independent-ը:

Համալիրի ընդհանուր բարձրությունը 120 մետր է: Մեկնարկային հրապարակի հետ միասին համակարգը բարձրանում է մինչեւ 145 մետր: Համեմատության համար՝ Գիզայի Քեոփսի բուրգի բարձրությունը 136 մետր է:

Իլոն Մասկը հույս ունի ի վերջո օգտագործել տիեզերանավը` մարդկանց Լուսին եւ նրա սահմաններից դուրս ուղարկելու համար, ինչը միլիարդատիրոջ այն ծրագրի մասն է, որը թույլ կտա մարդկությանը դառնալ բազմամոլորակային տեսակ:

Բայց նախ հրթիռը պետք է մի շարք փորձարկումներ անցնի, եւ ընկերությունը ներկայումս պատրաստվում է դրանցից խոշորագույնին` ուղեծրային թռիչքի, որի ընթացքում տիեզերանավը կթռչի տիեզերք, կթռչի ուղեծրով, այնուհետեւ կվերադառնա Երկիր:


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS