TOP նոր
» » Թալիբները (արգելված է ՌԴ-ում) մտադիր են բուհերի ծրագրերից հանել այն առարկաները, որոնք հակասում են շարիաթի օրենքներին

Թալիբները (արգելված է ՌԴ-ում) մտադիր են բուհերի ծրագրերից հանել այն առարկաները, որոնք հակասում են շարիաթի օրենքներին

13-09-2021, 12:34 Դիտումներ: Աշխարհ
13 Սեպտեմբեր 2021, 12:34 - NovostiNK
Թալիբները (արգելված է ՌԴ-ում) մտադիր են բուհերի ծրագրերից հանել այն առարկաները, որոնք հակասում են շարիաթի օրենքներին


«Թալիբան» շարժումը (արգելված է ՌԴ-ում) պատրաստվում Է Աֆղանստանի համալսարանների ծրագրերից հանել այն առարկաները, որոնք հակասում են շարիաթի օրենքներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Tolo News հեռուստաալիքը:

Ավելի վաղ Khaama Press գործակալությունը հաղորդել Էր, որ համալսարանների ուսանողներին փոփոխություններ են սպասվում ծրագրերում. երկրորդական առարկաներին կփոխարինեն ավելի ժամանակակիցները, որպեսզի աֆղանցիները կարողանան մրցակցել այլ երկրների ուսանողների հետ:

«Յուրաքանչյուր առարկա, որը հակասում Է իսլամի օրենքներին, կբացառվի (ծրագրերից)»,-հեռուստաալիքը մեջբերում Է Աֆղանստանի բարձրագույն կրթության նախարարի պաշտոնակատար Աբդուլ Բաքի Հաքանիի խոսքը: Ներկայում չի ճշտվում, թե հատկապես որ դիսցիպլիններից են պատրաստվում հրաժարվել իշխանությունները: Բարձրագույն կրթության նախարարությունը նաեւ խոստանում Է ապագայում գործարկել հատուկ ծրագիր, որն ուսանողներին թույլ կտա ուսուցում անցնել արտասահմանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS