TOP նոր
» » Չինաստանը ԱՄՆ-ին մեղադրել է Թայվանի նեղուցում անվտանգության սպառնալիքներ ստեղծելու մեջ

Չինաստանը ԱՄՆ-ին մեղադրել է Թայվանի նեղուցում անվտանգության սպառնալիքներ ստեղծելու մեջ

18-09-2021, 11:05 Դիտումներ: Աշխարհ
18 Սեպտեմբեր 2021, 11:05 - NovostiNK
Չինաստանը ԱՄՆ-ին մեղադրել է Թայվանի նեղուցում անվտանգության սպառնալիքներ ստեղծելու մեջ


Չինաստանի զինված ուժերն անընդունելի են համարել ԱՄՆ-ին պատկանող «Barry» էսկադրային ականակրի անցումը Թայվանի նեղուցով, քանի որ նման գործողությունները սպառնալիք են տարածաշրջանի անվտանգության համար, հայտարարել է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի արեւելյան ռազմական օկրուգի ներկայացուցիչ Շի Ին: Այս մասին հաղորդել է «Սինհուա» լրատվական գործակալությունը:

«Սեպտեմբերի 17-ին «Barry» էսկադրային ականակիրը հատեց Թայվանի նեղուցը՝ անհանգստության նախադեպ ստեղծելով: Արեւելյան օկրուգի զորքերը կպահպանեն մարտունակության բարձր աստիճան, վճռականորեն կպաշտպանեն Չինաստանի պետական ​​ինքնիշխանությունն ու անվտանգությունը, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը», - ասվում է մամուլի քարտուղարի հայտարարության մեջ:

Չինաստանը հավանություն չի տալիս այս տարածքում ամերիկյան նավերի հայտնվելու աճող դեպքերին եւ դրանք սադրանք է համարում: «Սա համոզիչ ապացույց է, որ Միացյալ Նահանգները ապակայունացնող գործոն է Թայվանի նեղուցում, որը սպառնալիք է ներկայացնում անվտանգության համար», - գրել է Շի Ին:


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS