TOP նոր
» » Տաջիկստանն ու Իրանը տնտեսական ու տեխնիկական համագործակցության հուշագիր են ստորագրել

Տաջիկստանն ու Իրանը տնտեսական ու տեխնիկական համագործակցության հուշագիր են ստորագրել

18-09-2021, 13:18 Դիտումներ: Աշխարհ
18 Սեպտեմբեր 2021, 13:18 - NovostiNK
Տաջիկստանն ու Իրանը տնտեսական ու տեխնիկական համագործակցության հուշագիր են ստորագրել


Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Դուշանբեում կայացած բանակցությունների արդյունքում ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում և հուշագիր տնտեսական ու տեխնիկական համագործակցության վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Տաջիկստանի նախագահի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ տաջիկական կողմը ողջունել է Իրանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու գործընթաց մեկնարկելու փաստը:

Նախագահները նաև մտահոգություն են հայտնել հարևան Աֆղանստանում տիրող քաղաքական ու ռազմական իրավիճակի առնչությամբ՝ ընդգծելով, որ դա սպառնալիք է ողջ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS