TOP նոր
» » Թալիբներ ն(արգելված է ՌԴ-ում) ուզբեկերենին զրկել են երկրի պաշտոնական լեզվի կարգավիճակից. ՌԻԱ

Թալիբներ ն(արգելված է ՌԴ-ում) ուզբեկերենին զրկել են երկրի պաշտոնական լեզվի կարգավիճակից. ՌԻԱ

19-09-2021, 06:55 Դիտումներ: Աշխարհ
19 Սեպտեմբեր 2021, 06:55 - NovostiNK
Թալիբներ ն(արգելված է ՌԴ-ում) ուզբեկերենին զրկել են երկրի պաշտոնական լեզվի կարգավիճակից. ՌԻԱ


Ծայրահեղական «Թալիբան» շարժումը (արգելված է ՌԴ-ում) նոր օրենք է ընդունել, որով ժամանակավորապես սահմանվում է Աֆղանստանի կառավարման նոր համակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, փաստաթուղթը շարժման ներկայացուցիչ համարվող աղբյուրի կողմից ուղարկվել է «ՌԻԱ Նովոստի»:

Օրենքում ամրագրված է, որ Աֆղանստանում պաշտոնական կրոնը Հանաֆիական մազհաբի սուննի իսլամն է, իսկ պաշտոնական լեզուները՝ փուշտուն և դարին: Նախկինում այդ երկրում պաշտոնական լեզվի կարգավիճակ ուներ նաև ուզբեկերենը, որն օգտագործում են երկրի հյուսիսային շրջանի բնակչները: Բացի այդ, երկրում զգալի թիվ է կազմում շիական համայնքը՝ բաղկացած մեծամասամբ խազարներից:

Փաստաթղթում նշվում է, որ Աֆղանստանում ստեղծվելու են իսլամիստ իրավաբանների խորհուրդ և բարձրագույն խորհուրդ, որի կազմում են լինելու քաղաքական գործիչներ, գիտնականներ և հոգևոր ծառայողներ բոլոր նահանգներից:

Գործադիր իշխանության ղեկավարը լինելու է նախագահը, ում ընտրելու են քաղաքացիներն ու բարձրագույն խորհրդի անդամները: Թափանցիկ ընտրություններ ապահովելու նպատակով ստեղծվելու է ընտրական հանձնաժողով: Խորհրդարանի անդամներն այլևս չեն ունենալու պատգամավորական անձեռնմխելիություն:

Հաղորդվում է նաև, որ «բրիտանացիներից, ռուսներից ու ամերիկացիներից անկախանալու օր» հռչակվելու է տոն:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS