TOP նոր
» » ԻՊ-ն պատասխանատվություն է ստանձնել Սիրիայում գազատարի վրա կատարված դիվերսիայի համար

ԻՊ-ն պատասխանատվություն է ստանձնել Սիրիայում գազատարի վրա կատարված դիվերսիայի համար

19-09-2021, 11:55 Դիտումներ: Աշխարհ
19 Սեպտեմբեր 2021, 11:55 - NovostiNK
ԻՊ-ն պատասխանատվություն է ստանձնել Սիրիայում գազատարի վրա կատարված դիվերսիայի համար


«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը պատասխանատվություն է ստանձնել Սիրիայում Դեյր Ալի գազատարի վրա կատարված դիվերսիայի համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով արմատական կազմակերպության ներկայացուցիչների հայտարարությանը:

Ավելի վաղ Սիրիայի նավթի եւ հանքային ռեսուրսների նախարար Ալի Գանիմը հայտարարել էր, որ Ադրա եւ Դումեյր շրջանների միջեւ գազատարի վրա պայթյունը տեղի է ունեցել ահաբեկչության հետեւանքով:

Գազատարի վրա դիվերսիան հանգեցրել է ամբողջ երկրում էլեկտրականության խափանմանը: Դեյր Ալի էլեկտրակայանն ապահովում է էլեկրտաէներգիայում Սիրիայի ավելի քան 50 տոկոսը:

Ավելի ուշ Սիրիայի նավթի եւ հանքային ռեսուրսների նախարարությունը հայտարարել էր գազատարի աշխատանքի վերականգնման մասին, հաղորդում է SANA սիրիական պետական տեղեկատվական գործակալությունը:


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS