TOP նոր
» » SpaceX օդատիեզերական ընկերության արժեքը գերազանցել է 100 միլիարդ դոլարը

SpaceX օդատիեզերական ընկերության արժեքը գերազանցել է 100 միլիարդ դոլարը

10-10-2021, 12:50 Դիտումներ: Աշխարհ
10 Հոկտեմբեր 2021, 12:50 - NovostiNK
SpaceX օդատիեզերական ընկերության արժեքը գերազանցել է 100 միլիարդ դոլարը


Ցանցային աղբյուրների հաղորդագրություններով՝ Իլոն մասկի SpaceX օդատիեզերական ընկերության արժեքը գերազանցել է 100 միլիարդ դոլարը: Դրան նպաստել է ընկերության բաժնետոմսերի մասի երկրորդ վաճառքը, հաղորդում է Bloomberg-ը:

Առկա տվյալներով՝ SpaceX-ը պայմանավորվածություն է ձեռքբերել նոր եւ գործող ներդրողների հետ արժեթղթերի վաճառքի մասին մեկ բաժնետոմսի համար 560 դոլար արժեքով: Դա 33 տոկոսով գերազանցում է ընկերության արժեթղթերի գինը փետրվարի դրությամբ, երբ հերթական ֆինանսավորման փուլի շրջանակում դրանք վաճառվում էին մեկ ակցիայի դիմաց 420 դոլար արժեքով, իսկ հենց ընկերությունը գնահատվում էր 74 միլիարդ դոլար:

Դա նշանակում է, որ Իլոն Մասկի ձեռնարկությանն անհրաժեշտ էր ընդամենը ութ ամիս, որպեսզի երեք անգամ մեծացնի շուկայական արժեքն ու դառնա աշխարհում մեծությամբ երկրորդ մասնավոր ընկերությունը՝ զիջելով միայն TikTok կարճ տեսանյութերի ծառայության սեփականատեր ByteDance չինական ընկերությանը:

Ավելի քան 100 միլիարդ դոլարի չափով շուկայական արժեքը թույլ է տվել Մասկի ընկերությանը շրջանցել ամերիկյան Lockheed Martin Corp.-ին (97 միլիարդ դոլար), որն աշխարհում ամենախոշոր ռազմարդյունաբերական կորպորացիան է: Աղբյուրի տվյալներով՝ SpaceX-ի ներդրողներն են Sequoia Capital-ը, T. Rowe Price Group Inc.-ը, Ontario Teachers’ Pension Plan-ը, Alphabet Inc-ն ու այլ ընկերություններ:


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS