TOP նոր
» » » ԱՄՆ Հայկական Համագումարը ցուցադրելու է Հայ որբերի գործած գորգի նմանակը Բոստոնում

ԱՄՆ Հայկական Համագումարը ցուցադրելու է Հայ որբերի գործած գորգի նմանակը Բոստոնում

3-12-2013, 16:00 Դիտումներ: Աշխարհ » Սփյուռք
3 Դեկտեմբեր 2013, 16:00 - NovostiNK
ԱՄՆ Հայկական Համագումարը ցուցադրելու է Հայ որբերի գործած գորգի նմանակը ԲոստոնումԱյս շաբաթ Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար) կցուցադրի «Հայ որբերի գործած գորգի նմանակը» Համագումարի ամենամյա տոնական ընդունելության և ճեպացրույցի ժամանակ Բոստոնում, Մասաչուսեթս: «Նախագահ Քալվին Քուլիջը և Հայ որբերի գորգը» գրքի հեղինակ, դոկտոր Հակոբ Մարտին Դերանյանը հատուկ հյուրը կլինի, որտեղ նա կխոսի Ղազիրի գորգի մասին, որն հայտնի է նաև որպես հայ որբերի գորգ, նմանակ գորգի և նրանց ճակատագիրը կապող յուրօրինակ պատմության մասին: Ի հավելում, Համագումարը ուրախ է նշել, որ ելույթով հանդես կգա նաև Մերձավոր Արևելքի Հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Շանթ Մարտիրոսյանը:

Դոկտոր Հակոբ Մարտին Դերանյանի անհատական հավաքածուի մի մասը` Հայ որբերի գործած նմանակ գորգը հյուսված է Ղազիրի մանկատան նույն որբերի կողմից: Ըստ դոկտոր Դերանյանի, գորգը թվագրվում է 1920-ականներով: Գորգի մի ծայրին հյուսված է մի գեղեցիկ գրություն, որտեղ ասվում է. «Տիկին Դ. Ու. Ուիլյամսին` ի նշան երախտիքի, Մերձավոր Արևելքի մանկատուն, Ղազիր, Սիրիա»:

«Ղազիրի գորգը նվիրել էին նախագահ Քուլիջին և Ամերիկայի ժողովրդին որպես սիրո և բարի կամքի դրսևորում ի պատասխան Ամերիկայի կարեկցող և անձնուրաց դերի` Մերձավոր Արևելքի ամերիկյան Նպաստամատույց ընկերության միջոցով Հայոց Ցեղասպանության ժամանակ հարյուր հազարավոր կյանքեր և որբեր փրկելու համար»,- Համագումարին հայտնեց Հ. Մ. Դերանյանը: Նա հավելեց. «Գորգը նաև որբ գորգագործների հուշակոթողն է, ովքեր հյուսել են այն ի մշտնջենական հիշատակ Հայաստանի ամենամութ տարիներին` 1915-1923թթ.: Ես հույս ունեմ, որ գորգը կտեղադրվի հանրային ցուցադրության՚:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Համագումարը, Վաշինգտոնի Սմիթսոնյան Ինստիտուտում նախատեսված էր այս պատմական գանձի դեկտեմբերյան ցուցադրությունը, որը խորհրդանշում է Ամերիկայի պատմության պարծենալի մասը: Սպիտակ տունը հադնես եկավ հայտարարությամբ` ասելով. «Ղազիրի գորգը Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև սերտ հարաբերությունների մասին հիշեցում է: Ցավում ենք, որ այժմ չկա այն տրամադրելու հնարավորություն»:

1925թ. Նյու Յորք Թայմսի գլխավոր խմբագիր և Մերձավոր Արևելքի ամերիկյան Նպաստամատույց ընկերության փոխնախագահ, դոկտոր Ջոն Հ. Ֆինլին նվիրեց Հայոց Ցեղասպանության որբերի կողմից պատրաստված գորգը գործող նախագահ Քալվին Քուլիջին: Գորգը պարտաստվել էր ի երախտագիտություն՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից փրկվածներին Ամերիկայի ցուցաբերած օգնության և մեծահոգության համար:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS