TOP նոր
» » » Ուկրաինայի հայերի միությունն արտագնա ժողովում քննարկել է Կրեմենչուգում հայկական եկեղեցու կառուցումը

Ուկրաինայի հայերի միությունն արտագնա ժողովում քննարկել է Կրեմենչուգում հայկական եկեղեցու կառուցումը

30-08-2020, 18:48 Դիտումներ: Աշխարհ » Սփյուռք
30 Օգոստոս 2020, 18:48 - NovostiNK
Ուկրաինայի հայերի միությունն արտագնա ժողովում քննարկել է Կրեմենչուգում հայկական եկեղեցու կառուցումը


Ուկրաինայի հայերի միությունն արտագնա ժողովում քննարկել է Կրեմենչուգում հայկական եկեղեցու կառուցման և կրոնական համայնքի բացման հարցերը, տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ, Պոլտավայի հայկական մարզային «Ուրարտու» հասարակական կազմակերպության նախագահ Գենադի Աղաջանյանը, տեղի համայնքի գործիչներ և այլք։

Ժողովի պատվիրակները բարձրացրել են այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են Կրեմենչուգում Ուկրաինայի հայերի միության և հայկական երիտասարդական կազմակերպության ստեղծումը, կրոնական համայնքի կազմի հաստատումը և քաղաքի հայ համայնքի այլ արդիական հարցեր։

Քննարկման թեմաներից էին Կրեմենչուգում հայկական եկեղեցու կառուցման և կրոնական համայնքի բացման հարցերը։ Հյուրերի համար անցկացվեց Ուկրաինայի հայերի միության և Ուկրաինայի հայ երիտասարդների միության նախագծերի շնորհանդեսը։

Հրատարակությունը հիշեցնում է, որ Ուկրաինայի հայերի միությունը, բացի եռամսյակային կոնֆերանսներից, արդիական հարցերի քննարկման համար տեղի համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ կանոնավոր եւ արտագնա հանդիպումներ է անցկացնում երկրի տարբեր շրջաններում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS