TOP նոր
» » » Ռումինիայի հայերի միությունը Ռումինիային կոչ է արել Արցախում իրավիճակը մեղմելու քայլեր ձեռնարկել

Ռումինիայի հայերի միությունը Ռումինիային կոչ է արել Արցախում իրավիճակը մեղմելու քայլեր ձեռնարկել

29-09-2020, 10:30 Դիտումներ: Աշխարհ » Սփյուռք
29 Սեպտեմբեր 2020, 10:30 - NovostiNK
Ռումինիայի հայերի միությունը Ռումինիային կոչ է արել Արցախում իրավիճակը մեղմելու քայլեր ձեռնարկել


Ռումինիայում հայերի միությունը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և Ռումինիային կոչ արել քայլեր ձեռնարկել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը մեղմելու ուղղությամբ: Միության հայտարարությունը հրապարակվել է Ռումինիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Ադրբեջանի կողմի այս ագրեսիան, ի հակադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնած բանակցային գործընթացի, լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և կայունության համար: Ռումինիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների գործողությունները, պահանջում է անհապաղ դադարեցնել Ադրբեջանի կողմից նախաձեռնված զինված հակամարտությունը և վերադառնալ բանակցությունների սեղան: Ռումինիայի հայերի միությունը գտնում է, որ Ռումինիան, որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խթանող, պետք է քայլեր ձեռնարկի իրավիճակը մեղմելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ միջնորդությամբ խաղաղ գործընթացում հաստատված դրական փորձերին վերադառնալու համար»,- ասված է հայտարարությունում:

Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ Վարուժան Ոսկանյանի և Վարուժան Փամբուկչյանը հայտարարությունում մտահոգություն են հայտնում ռազմական գործողություններում Ադրբեջանին աջակցելու Թուրքիայի գործողությունների վերաբերյալ:

«Մեզ առավել մտահոգում է այն, որ Ադրբեջանի այս գործողություններին բացահայտորեն աջակցում է Թուրքիան, որը ոչ միայն ապահովում է դիվանագիտական, քաղաքական, տեխնիկական-ռազմական աջակցություն և խորհրդատվություն ադրբեջանական բանակին, այլ, ըստ լրատվամիջոցների, նպաստում է Մերձավոր Արևելքից իսլամական վարձկանների տեղափոխմանը: Որպես Հայաստանի Հանրապետության հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ և, համապատասխանաբար, որպես Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբի ղեկավար, մենք ցանկանում ենք ահազանգել մեր գործընկերներին՝ ռումինացի խորհրդարանականների, ինչպես նաև կոչ անել անհապաղ դադարեցնել Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ձեռնարկված գործողությունները»,- նշում են պատգամավորները:

Ռումինիայի հայերի միությունն իր համերաշխությունն է հայտնում վերջին տասնամյակների ընթացքում այդքան փորձության ենթարկված Արցախի հայ ժողովրդին, վստահությունը իրենց կյանքի գնով իրենց հայրենիքը պաշտպանող հայ զինվորների քաջությանն ու նվիրվածությանը, ինչպես նաև խոր կարեկցանքը՝ հակամարտության զոհերին:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS