TOP նոր
» » » Հունաստանի հայերը դատապարտել են Ադրբեջանին և Թուրքիային՝ փակելով հույն- թուրքական անցակետը

Հունաստանի հայերը դատապարտել են Ադրբեջանին և Թուրքիային՝ փակելով հույն- թուրքական անցակետը

19-10-2020, 12:11 Դիտումներ: Աշխարհ » Սփյուռք
19 Հոկտեմբեր 2020, 12:11 - NovostiNK
Հունաստանի հայերը դատապարտել են Ադրբեջանին և Թուրքիային՝ փակելով հույն- թուրքական անցակետը


Հունաստանում ապրող բազմաթիվ հայեր իրենց բողոքն են արտահայտել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սկսած ռազմական գործողությունների: Նրանք հոկտեմբերի 19-ի վաղ առավոտյան Ալեքսանդրուպոլիս քաղաքի կենտրոնից ավտոշարասյունով շարժվել են հույն-թուրքական անցակետ, հետո քայլերթով փակել այն:

Հայերն ու նրանց աջակցող օտարազգիները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները, վանկարկել՝ «Հաղթելու ենք», «Հաղթանակ, հաղթանակ, հաղթանակ»:

Բողոքի ակցիայի մասնակիցների ձեռքում պաստառներ են եղել, որոնց վրա գրված է եղել. «Արցախն ուժեղ է», «Լեռնային Ղարաբաղն արդեն անկախ է», «Խաղաղություն Արցախում»:



Աշխարասփյուռ հայությունը արցախա-ադրբեջանական շփման գծում սեպտեմբերի 27-ից սկսված լայնածավալ ռազմական գործողություններից հետո մոբիլիզացվում և նախաձեռնում է աննախադեպ բողոքի ակցիաներ՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և հանուն Արցախի ճանաչման: Օրեր առաջ հայերը փակել էին Եվրոպայի միջպետական նշանակության տարբեր ավտոմայրուղիներ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS