Նիդերլանդներ-Բելգիայի համատեղ մեծ դրամահավաքի շրջանակու, որը կայացել է նոյեմբերի 8-ին, հավաքագրել է 412.387 եվրո: Դրամահավաքն անցկացվել է «Միասին օգնենք Հայրենիքին, միասին օգնենք ինքներս մեզ» խորագրով:«Արմենիա ֆոնդս»-ը տեղեկացնում է, որ մինչ եթերը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի՝ «Արմենիա ֆոնդս»-ի երիտասարդ կամավորները Նիդերլանդների և Բելգիայի գործարարների աջակցությամբ հեռախոսազանգերով արդեն հավաքել էին 208.800 եվրո։ Երեք ու կես ժամ տևողությամբ առցանց դրամահավաքի արդյունքում՝ Արցախի համար հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով, Նիդերլանդների «Արմենիա ֆոնդս»-ը հավաքագրել է ընդհանուր 412,387 եվրո հանգանակություն։
Միջոցառման շրջանակներում իրենց տեսաուղերձներն են հղել Նիդերլանդներում և Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանները, եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ։ Երեկոյին մասնակցել են հոլանդացի քաղաքական գործիչներ, նիդերլանդահայ և բելգիահայ կազմակերպություններ, հայկական դպրոցներ, շնորհալի երաժիշտներ և արտիստներ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների ներկայացուցչությունն շնորհակալություն է հայտնում երեկոյի բոլոր բարերարներին՝ թե՛ անհատներին և թե՛ գործարարներին:
-
Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը հանդիպում ունեցան բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ
10-09-2020, 14:52 -
Տոկոսների, վարկերի տակ ճռռում ենք, խնդրում ենք՝ մի ելք գտնեն. ակիցայի մասնակից (Տեսանյութ)
3-09-2020, 11:59 -
Սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական կլինեն. Քաղաքացիները կառավարությունից հստակ պատասխան են սպասում (Տեսանյութ)
3-09-2020, 11:55 -
ՀՀ ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու․ նա կալանավորված է
21-07-2020, 12:28 -
«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը Հայաստանում ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի մասին». openDemocracy
29-05-2020, 11:54 -
Արցախի ՊԲ-ում հարվածային անօդաչու թռչող սարք են փորձարկել
20-05-2020, 12:30 -
7 խաղ կարանտինի ժամանակ երեխաներին զբաղեցնելու համար (տեսանյութ)
16-05-2020, 12:26 -
Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին
13-05-2020, 12:07