TOP նոր
» » » Առցանց հանդիպում՝ Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների հետ

Առցանց հանդիպում՝ Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների հետ

12-01-2021, 10:31 Դիտումներ: Աշխարհ » Սփյուռք
12 Հունվար 2021, 10:31 - NovostiNK
Առցանց հանդիպում՝ Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների հետ


Սփյուռքի գիտական ներուժի ներգրավումը Հայաստանի զարգացման և վերականգնման առաջնահերթություններից է:

Սփյուռքի գիտական շրջանակներին Հայաստանի ներկայիս իրավիճակը ներկայացնելու և գիտնականների հարցերին պատասխանելու նպատակով Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության նախաձեռնությամբ կազմակերպված առցանց հանդիպմանը:

Տարբեր ոլորտների շուրջ 2 տասնյակ գիտնականների հետ Գլխավոր հանձնակատարը կարևորել է այս պայմաններում սփյուռքի մտավոր և ինտելեկտուալ ներուժի ծառայեցումը Հայաստանի բոլոր բնագավառների առաջընթացին:

Սփյուռքահայ գիտնականները հարցեր են ուղղել Զարեհ Սինանյանին, որոնք մասնավորապես վերաբերել են Հայաստանի կարիքներին, գիտական շրջանակների համախմբմանը և գիտության հանդեպ պետության հոգածությանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS