TOP նոր
» » » Հայերը դիմել են Լառնակայի քաղաքապետին՝ «Գորշ գայլեր» փողոցն անվանափոխելու պահանջով

Հայերը դիմել են Լառնակայի քաղաքապետին՝ «Գորշ գայլեր» փողոցն անվանափոխելու պահանջով

23-01-2021, 07:51 Դիտումներ: Աշխարհ » Սփյուռք
23 Հունվար 2021, 07:51 - NovostiNK
Հայերը դիմել են Լառնակայի քաղաքապետին՝ «Գորշ գայլեր» փողոցն անվանափոխելու պահանջով


Կիպրոսի Հայ Դատի Յանձնախմբից հայտնում են, որ դիմել են Լառնակայի քաղաքապետին՝ քաղաքի փողոցներից մեկի անունը փոխելու պահանջով։

Փողոցի անունը BOZ KURT է՝ թուքերեն Գորշ գայլեր։

Ըստ Հանձնախմբի տարածած հաղորդագրության՝ Լառնակայի փոխքաղաքապետի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում ներկայացվել է անվանափոխության համար հիմք հանդիսացող պատճառները։

«Նա խոստացավ, որ հարցը կքննարկի քաղաքապետարանի ավագանին»,- հայտնում են Հայ Դատի Հանձնախմբից։

Բոզկուրտը կամ Գորշ գայլերը թուրքական երիտասարդական ազգայնական կազմակերպություն է։ Այն ստեղծվել է 1948 թվականին գնդապետ Ալփարսլան Թյուրքեշի կողմից։

Հավատարիմ է պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսությանը։ Ակտիվորեն մասնակցել է 1970-ական թվականների քաղաքական բռնություններին։

Կազմակերպության գրոհայինները մեղադրվում են մի շարք սպանությունների և ահաբեկչական գործողությունների, այդ թվում՝ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի դեմ մահափորձի մեջ:

2000-ական թվականների սկզբից համարվում է Էրդողանի իսլամիստական կուսակցության ընդդիմություն։ Թյուրքեշի մահվանից հետո կազմակերպությունը գլխավորում է նրա հետնորդ Դևլեթ Բահչելին։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS