TOP նոր
» » » Բունդեսթագը մինչեւ ամառ պետք է հաստատի Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը

Բունդեսթագը մինչեւ ամառ պետք է հաստատի Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը

30-04-2015, 14:04 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
30 Ապրիլ 2015, 14:04 - NovostiNK
Բունդեսթագը մինչեւ ամառ պետք է հաստատի Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը
Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի նախագծի տեքստը ուղարկվել է հանձնաժողովներին՝ հետագա քննարկման համար։

Բունդեսթագի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հայտարարությունը պետք է անցնի հանձնաժողովներով եւ բանաձեւի տեսքով դրվի Բունդեսթագի հաստատմանը։ Գերմանիայի խորհրդարանը մինչեւ ամառային արձակուրդները պետք է հաստատի բանաձեւի տեքստը։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Բունդեսթագի 101-րդ նիստը մեկնարկել էր Հայոց ցեղասպանության մասին որոշման քննարկումով։ Բանաձեւի նախագծեր էին ներկայացրել ինչպես իշխող կոալիցիայի՝ Քրիստոնյա-դեմոկրատական միություն ու Քրիստոնյա-սոցիալիստական միություն խմբակցությունները, այնպես էլ Գերմանիայի սոցիալիստական կուսակցության, Ձախերի ու Կանաչների ներկայացուցիչները։ Մեկ ժամից ավել տեւած քննարկումների ժամանակ ելույթ են ունեցել բոլոր այդ խմբակցությունների ներկայացուցիչները, որոնք բոլորն էլ իրենց ելույթներում օգտագործել էին ցեղասպանություն բառը։

Նշենք, որ իշխող կոալիցիայի բանաձեւի նախագծում ցեղասպանություն բառը հիշատակվում է միայն հպանցիկ եւ բացակայում է վերնագրից։ Փոքրամասնություն կազմող Ձախերի եւ Կանաչների բանաձեւի նախագծում ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը առաջնային պլանում է:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS