TOP նոր
» » » Բունդեսթագում շուտով կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը. Ալբերտ Վայլեր

Բունդեսթագում շուտով կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը. Ալբերտ Վայլեր

3-05-2015, 12:08 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
3 Մայիս 2015, 12:08 - NovostiNK
Բունդեսթագում շուտով կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը. Ալբերտ Վայլեր
Դեռեւս հայտնի չէ Գերմանիայի Բունդեսթագում երկու անգամ հետաձգված՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկման հստակ օրը, սակայն Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ալբերտ Վայլերը հավաստիացնում է, որ այն տեղի կունենա շուտով:

«Երեւանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ ասացի, որ դեպքերը, որ տեղի են ունեցել, Ցեղասպանություն են: Իմ շատ գործընկերներ գտնում են, որ դա Ցեղասպանություն է, եւ մենք քայլեր ենք ձեռնարկում, որ այդ բառը իր տեղը գտնի բանաձեւում: Չեմ կարող հստակ ասել, թե Բունդեսթագում քննարկումը երբ կլինի, բայց հավաստիացնում եմ, որ շատ շուտով: Տարբեր հանձնաժողովներում քննարկումներից հետո հարցը կտեղափոխվի խորհրդարան»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասաց Գերմանացի պատգամավորը:


Աղբյուրը՝ «Արմենպրես»

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS