TOP նոր
» » » Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման գործընթացը Բունդեսթագում ավարտված չէ. Ռայներ Մորել

Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման գործընթացը Բունդեսթագում ավարտված չէ. Ռայներ Մորել

1-06-2015, 17:43 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
1 Հունիս 2015, 17:43 - NovostiNK
Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման գործընթացը Բունդեսթագում ավարտված չէ. Ռայներ Մորել
Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը վստահեցրեց, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման գործընթացը Բունդեսթագում ավարտված չէ:

«Ապրիլի 24 -ին Բունդեսթագը նիստ գումարեց, դոկտոր Լամերտը խոսելով կատարվածի մասին՝ «ցեղասպանություն» եզրույթը կիրառեց, բայց Բունդեսթագում չեկան մի վերջնական արդյունքի, որովհետև շարադրանքներն էին տարբեր, դա էր պատճառը, որ բանաձևն ուղարկեցին արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, սա է ներկա փուլը: Կարծում եմ ` կգանք վերջնաարդյունքի, իսկ երբ դա կլինի, կդժվարանամ ասել»:

Դեսպանը հիշեցրեց, որ ապրիլի 23 -ին Բեռլինի տաճարում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ պատարագ, որի ավարտի Գերմանիայի նախագահն իր ելույթում հստակ արտահայտեց իր դիրքորոշումը` այդ դեպքերը որակելով ցեղասպանություն:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS