TOP նոր
» » » Ֆրանսիական սեպտեմբերի 11. Փարիզի ահաբեկչությունների զոհերի թիվը հասնում է 153-ի

Ֆրանսիական սեպտեմբերի 11. Փարիզի ահաբեկչությունների զոհերի թիվը հասնում է 153-ի

14-11-2015, 11:41 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
14 Նոյեմբեր 2015, 11:41 - NovostiNK
Ֆրանսիական սեպտեմբերի 11. Փարիզի ահաբեկչությունների զոհերի թիվը հասնում է 153-ի
Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի: Ըստ նախնական վարկածի՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում շղթայաբար յոթ պայթյուն է որոտացել:

Stade de France մարզադաշտում, որտեղ Ֆրանսիա-Գերմանիա խաղին հետևում էր նաև Ֆրանսուա Օլանդը, երեք պայթյուն է որոտացել, որոնցից 2-ն իրականացրել են մահապարտները, մյուսը՝ ինքնաշեն պայթուցիկ սարքով: Ֆուտբոլային խաղին հետևող հեռուստադիտողները ուղիղ եթերում ականատես են եղել ահաբեկչական այս գործողությանը:

Հաջորդ ահաբեկչությունը տեղի է ունեցել «Բատալկան» թատրոնի տարածքում: Սրահը, որը մարդաշատ է եղել Eagles of Death Metal խմբի երկրպագուներով՝ շուրջ 1500 մարդ, շրջափակվել է ահաբեկիչների կողմից: Հանդիսատեսը պատանդ է վերցվել: Ըստ ականատեսների՝ ահաբեկիչները թատրոնի տարածքում գնդակահարել են 100 մարդու:

Ահաբեկչության երրորդ օջախը Le Petit Cambodge սրճարանն է եղել, որտեղ ահաբեկիչները անկանոն կրակ են բացել ուրբաթ երեկոյան իրենց հանգիստը վայելող այցելուների վրա:

Ուշ երեկոյան արդեն ֆրանսիական ոստիկանությունը նախաձեռնել է թատրոնի տարածքում գտնվող պատանդների ազատ արձակման գործողությունը: Գրոհի ընթացքում սպանվել է 4 ահաբեկիչ:

Ֆրանսիայում կատարված շղթայական ահաբեկչության պատասխանատվությունն արդեն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը՝ այն որակելով որպես «ֆրանսիական սեպտեմբերի 11»:
Ֆրանսիական սեպտեմբերի 11. Փարիզի ահաբեկչությունների զոհերի թիվը հասնում է 153-ի
Ֆրանսիական սեպտեմբերի 11. Փարիզի ահաբեկչությունների զոհերի թիվը հասնում է 153-ի
Ֆրանսիական սեպտեմբերի 11. Փարիզի ահաբեկչությունների զոհերի թիվը հասնում է 153-ի
Ֆրանսիական սեպտեմբերի 11. Փարիզի ահաբեկչությունների զոհերի թիվը հասնում է 153-ի
Ֆրանսիական սեպտեմբերի 11. Փարիզի ահաբեկչությունների զոհերի թիվը հասնում է 153-ի
Ֆրանսիական սեպտեմբերի 11. Փարիզի ահաբեկչությունների զոհերի թիվը հասնում է 153-ի

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS