TOP նոր
» » » Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարը բռնության դադարեցման և երկխոսության կոչ է անում

Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարը բռնության դադարեցման և երկխոսության կոչ է անում

6-04-2016, 11:56 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
6 Ապրիլ 2016, 11:56 - NovostiNK
Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարը բռնության դադարեցման և երկխոսության կոչ է անում

Ֆրանկոֆոնիայի կայքը տեղեկացնում է, որ Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Միկաել Ժանը մեծապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմամբ, որն ամենածանրն է վերջին 20 տարիների ընթացքում, և ափսոսանք է հայտնել նրանց պատճառած մարդկային կյանքի կորուստների համար:

«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել պայքարը, հարգել հրադադարի ռեժիմը և շուտափույթ ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ խուսափելու նոր բռնության ահագնացումից, որը վնասակար է խաղաղության և ժողովուրդի համար», - ասել է նա:

Գլխավոր քարտուղարը կոչ է արել վերսկսել բանակցությունները Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Միսնկի խմբի համանախագահների շրջանակներում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, հավասարակշռված և երկարատև կարգավորման ձեռք բերման նպատակով՝ համահունչ 2014թ․ նոյեմբերին Դակարում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում պետությունների և կառավարությունների կողմից ընդունված բանաձևին։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS