TOP նոր
» » » Ադրբեջանն ագրեսոր է, ինչպես 24 տարի առաջ. ԵԽ պատգամավոր

Ադրբեջանն ագրեսոր է, ինչպես 24 տարի առաջ. ԵԽ պատգամավոր

13-04-2016, 11:45 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
13 Ապրիլ 2016, 11:45 - NovostiNK
Ադրբեջանն ագրեսոր է, ինչպես 24 տարի առաջ. ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի անդամ Ֆրենկ Էնգելը ԵԽ լիագումար նիստում դիմելով ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին իր ելույթում ընդգծել է, որ որ ԼՂ ստատուս քվոն կավելացնի բռնության ծավալը:

Նա նշել է, թե Ադրբեջանն այսօր էլ մնում է ագրեսոր, ինչպես ագրեսոր էր 24 տարի առաջ: «Ադրբեջանը շարունակել է խախտել հրադադարը ավելի փոքր մասշտաբով և շատ երկար ժամանակով և դա անում է, որովհետև համոզված է, որ բոլոր հայերն այդ տարածաշրջանում պետք է անհետանան»,- ընդգծել է նա և հավելել, որ այդ պատճառով էլ Մինսկի խմբի համանախագահների որևէ առաջարկ չի ընդունում և չի ուզում որևէ փոխզիջման գնալ:

«Ինչպես հայերը չեն ուզում այլևս փոխզիջում անել մի երկրի, որը հերոսացնում է Ռամիլ Սաֆարովին, դաժան մի մարդասպանի, ով վերադարձվում է այդ երկրին, և որը չպետք է տեղի ունենար: Միակ բանը, որ այս դեպքում պետք է տեղի ունենա, ԼՂՀ ճանաչումն է»,- ասել է նա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS