TOP նոր
» » » Մենք պետք է Բաքվի դեմ սանկցիաներ կիրառենք. ԵԽ պատգամավոր

Մենք պետք է Բաքվի դեմ սանկցիաներ կիրառենք. ԵԽ պատգամավոր

13-04-2016, 11:46 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
Մենք պետք է Բաքվի դեմ սանկցիաներ կիրառենք. ԵԽ պատգամավոր
13 Ապրիլ 2016, 11:46 - NovostiNK
Մենք պետք է Բաքվի դեմ սանկցիաներ կիրառենք՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ հարձակվելու համար: Այս մասին Tert.am-ի երեկ ԵԽ լիագումար նիստում հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թիչերսն, ով կոչ է արել աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին։

«Մենք պետք է աջակցենք ԼՂ ժողովրդին, որը պարզապես պայքարում է իր ազատության համար: Նրանք ուղղակի չեն կարող ստատուս քվոյի անարդար իրավիճակում մնալ։ Մենք պետք է գնանք Լեռնային Ղարաբաղի ճանաչման և Բաքվի դեմ սանկցիաների կիրառել»,- ասել է նա։

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին իր ելույթում կարևորել է ԵԽԽՎ լիագումար նիստը և նշել, որ պետք է հիմնական քննարկվող թեման լինի Լեռնային Ղարաբաղի հարցը:
Նա ևս հայտարարել է, որ ապրիլյան այս գործողությունները հիշեցնում են, թե որքան վտանգավոր կարող են լինել ձգձգված հակամարտությունները: «ԼՂ հակամարտության աննախադեպ էսկալացիայից առաջ մենք զգուշացրել էինք, որ ստատուս քվոն հնարավոր չէ պահել»,- հայտարարել է նա:

Պաշտոնյան ընդգծել է նաև, որ մեծածավալ բախումներից զերծ մնալու համար ընդամենը մի փոքր քայլ էր պակասում, ուստի պետք է ավելացնել ջանքերն այդ խնդիրը կարգավորելու ուղղությամբ: «Մենք ավելացնում ենք մեր ջանքերն հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Չափազանց մեծ տառապանք են մարդիկ կրել, մինչդեռ հակամարտությունը շարունակում է վտանգ սպառնալ մեր հարևանությանը և խոչընդոտում է երկու երկրների և ողջ տարածաշրջանի զարգացմանը»,-նշել է նա՝ ընդգծելով նաև, որ հարավային Կովկասը կարևոր տարածաշրջան է Եվրոպայի համար և այն խաչմերուկ է, որն ունի մեծ ներուժ, սակայն որը կասեցվում է անկայունության և պատերազմների պատճառով:

Մոգերինին նշել է նաև, որ իր կատարած երկու այցերի ընթացքում եկել է այն համոզման, որ Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքները հստակորեն ուրվագծել են, որ լայնածավալ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում: «Այս ամենը ոչ մի լավ տեղ չի կարող հասցնել: Այս էսկալացիայի պատճառով մեծաթիվ մարդիկ են զոհվել, այդ թվում նաև՝ քաղաքացիական բնակչությունից: Ե՛վ Բաքվի, և՛ Երևանի հայտարարությունից պարզ է դառնում, որ լուրջ վտանգներ կան, եթե իրավիճակը արագորեն չհանդարտեցվի: Ապրիլի 2-ին կոչ եմ արել դադարեցնել կրակը և պահպանել հրադադարը, զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են էսկալացիայի հանգեցնել: Վերահաստատել եմ օժանդակությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին՝ որպես հակամարտության, կարգավորման համաձայնեցված ձևաչափին»,-ասել է նա և հայտնել, որ կառուցողական զրույցներ է ունեցել ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:

Ամփոփելով Մոգերինին ընդգծել նաև, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը ռազմական լուծում չունի, իսկ բանակցությունների նպատակով առաջիկայում ևս կժամանի տարածաշրջան: «Էսկալացիան էլ ավելի պարզորոշ է դարձնում, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- հայտարարեց նա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS