TOP նոր
» » » Եվրապատգամավորները կոչ են արել ճանաչել ԼՂՀ-ն և շփման գծում կիրառել հետաքննող մեխանիզմներ

Եվրապատգամավորները կոչ են արել ճանաչել ԼՂՀ-ն և շփման գծում կիրառել հետաքննող մեխանիզմներ

13-04-2016, 13:12 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
13 Ապրիլ 2016, 13:12 - NovostiNK
Եվրապատգամավորները կոչ են արել ճանաչել ԼՂՀ-ն և շփման գծում կիրառել հետաքննող մեխանիզմներ

Ստրասբուրգում անցկացվող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում երեկ տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ» քննարկում, որի ընթացքում ելույթ ունեցած մի շարք պատգամավորներ կոչ արեցին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Նման հայտարարությամբ է հանդես եկել, մասնավորապես` Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Էլենի Թեոհարուսը` կոչ անելով ճանաչել ԼՂՀ-ն, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ. «Մենք պետք է պատժամիջոցներ կիրառենք Բաքվի նկատմամբ` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիա ցուցաբերելու համար: Դաժան իրադարձությունների արդյունքում նրանք ազատություն և ինքնորոշման իրավունք են ձեռք բերել, որը խնդրի միակ լուծումն է: Մենք պետք է ճանաչենք Լեռնային Ղարաբաղը և պատժամիջոցներ կիրառենք Ադրբեջանի նկատմամբ, ինչը խաղաղություն կբերի»:

Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելը ևս դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան և հայտարարել է, որ հենց հիմա է ժամանակը` ԼՂ անկախությունը ճանաչելու համար. «Ադրբեջանը շատ երկար ժամանակ շարունակում էր խախտել հրադադարը: Ադրբեջանն այդպես վարվում է, քանի որ հավատում է, որ այդ տարածաշրջանում բոլոր հայերը պետք է անհետանան: Հենց սա է պատճառը, որ նա միշտ մերժել է այն ամենը, ինչ Մինսկի խումբն առաջարկել է: Իսկ Մինսկի խումբը կարող է առաջարկել միայն փոխզիջում, որն Ադրբեջանը չի ուզում»:

Կիպրոսը ներկայացնող մեկ այլ պատգամավոր Մավրիդիս Կոստասը կոչ է արել աշխատել սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմներ մշակել և պարտադրել կողմերին ներդնել դրանք. «Առանց այս մեխանիզմի կիրառման կողմերը կշարունակեն մեղադրել իրար հարձակումներ նախաձեռնելու հարցում: Հայաստանը համաձայնվել է քննարկել նման մեխանիզմի կիրառման մանրամասները, իսկ Ադրբեջանը հրաժարվել է»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS