TOP նոր
» » » Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը հանդես է եկել ադրբեջանական դաժանությունները քննադատող պաշտոնական հայտարարությամբ

Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը հանդես է եկել ադրբեջանական դաժանությունները քննադատող պաշտոնական հայտարարությամբ

26-04-2016, 11:27 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը հանդես է եկել ադրբեջանական դաժանությունները քննադատող պաշտոնական հայտարարությամբ

26 Ապրիլ 2016, 11:27 - NovostiNK
Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտն (EOI) իր պաշտոնական կայքում հրապարակել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը՝ (http://bit.ly/1VPs5cs) ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016 թվականի ապրիլի 2-5 ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին:

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ, EOI-ն նաև պաշտոնական հայտարարությամբ քննադատել է ադրբեջանական կողմից հայկական քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ ցուցաբերած առանձնակի դաժան վերաբերմունքը: Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը հայտնել է իր մտահոգությունն առ այն, որ քաղաքացիական բնակչությունը ենթարկվել է պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, անմարդկային վերաբերմունքի:

EOI-ն անդրադարձել է նաև քաղաքացիական բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես դպրոցների, մանկապարտեզների վրա կատարված հարձակումներին, երեխաների և տարեցների նկատմամբ իրականացրած անթույլատրելի ոտնձգություններին՝ նշելով, որ դրանք առավելապես խախտում են մարդու իրավունքների եվրոպական բարձր արժեքները և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները:

Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը մարդու իրավուքների պաշտպանության ոլորտում Եվրոպայում գործող կարևորագույն կառույցներից է: Նշենք, որ ԼՂՀ օմբուդսմենի գրասենյակը 2009 թվականից EOI անդամ է:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS