TOP նոր
» » » ԵԽ գլխավոր քարտուղար․ «ԼՂ-ում իրավիճակը ցույց տվեց, թե որքան արագ սառեցված հակամարտությունը կարող է հալվել»

ԵԽ գլխավոր քարտուղար․ «ԼՂ-ում իրավիճակը ցույց տվեց, թե որքան արագ սառեցված հակամարտությունը կարող է հալվել»

28-04-2016, 12:19 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
28 Ապրիլ 2016, 12:19 - NovostiNK
ԵԽ գլխավոր քարտուղար․ «ԼՂ-ում իրավիճակը ցույց տվեց, թե որքան արագ սառեցված հակամարտությունը կարող է հալվել»
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հրապարակել է Եվրոպայում մարդու իրավունքների 2015թ․-ի իր զեկույցը։

Գլխավոր քարտուղարը զեկույցում նշում է, որ ամբողջ մայրցամաքում մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ է։

«Եվրոպան ներկայումս պայքարում է լուրջ մարտահրավերների դեմ՝ ներառյալ ահաբեկչությունը, միգրացիան և հակամարտությունները: Սա հաջողությամբ շահագործվում է ազգայնականների և պոպուլիստների կողմից շատ տեղերում, և վստահությունը ազգային և Եվրոպական ինստիտուտների նկատմամբ նվազում է»,-ասում է Թորբյորն Յագլանդը։

Գլխավոր քարտուղարն իր զեկույցի առաջին իսկ տողերում գրում է. «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերջին վերսկսումը մեզ հիշեցրեց, թե որքան արագ կարող են սառեցված հակամարտություները հալվել։ Տևական խաղաղությունը դեռևս չի ապահովվել արևելյան Ուկրաինայում»։

Գլխավոր քարտուղարը նշում է, որ միևնույն ժամանակ ԵԽ անդամ երկրներում դեռ առկա են շատ կարևոր բացթողումներ օրենքներում և պրակտիկայում։ Մարդու հիմնարար իրավունքները՝ ներառյալ ազատ խոսքը, հավաքների ազատությունը անձնական կյանքի գաղնիության իրավունքը ավելի ու ավելի է սահմանափակվում։

«Սա ոչ միայն սխալ է, այլ նաև վտանգավոր։ Եթե մենք չպաշտպանենք մեր ժողովրդավարական սկզբունքները և չլուծենք մեր խնդիրները՝ լիովին հարգելով մարդու իրավունքները, ապա իրավիճակը միայն կարող է ավելի վատանալ»,-նշում է Յագլանդը։

Զեկույցում զգալի ուշադրության է արժանանում ԵԽ անդամ երկրների դատական համակարգերի անկողմնակալությանն ու անկախությանը, որտեղ ի թիվս այլ մտահոգությունների նշվում է քաղաքական միջամտությունն ու կոռուպցիան։

Զեկույցը մատնանշում է նաև, որ ԵԽ անդամ երկրների մոտավորապես կեսը բավարար չափով չի երաշխավորում լրագրողների անվտանգությունը՝ նշելով, որ վերջին տարում իրավիճակն առավել է վատացել և շատացել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական հարձակումները, նրանց սեփականության ոչնչացման դեպքերը։

Զեկույցում գլխավոր քարտուղարը Հայաստանին անդրադարձել է դատական համակարգի, սահմանադրական բարեփոխումների և սոցիալական իրավուքների համատեքստում։

Նշվում է, որ Հայաստանը ներկայացրել է լայն բարեփոխումներ՝ քրեականացնելով դատավորի վրա ազդելու փորձերը և սահմանել դատավորի համար պարտավորություն՝ հաղորդել նման դեպքերի մասին, սակայն շարունակվում են այն զեկույցները, որ դատական համակարգը գործնականում անկախ չէ։ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը Հայաստան իր այցի վերաբերյալ զեկույցում նշել է, որ «դատական համակարգի վերին օղակները միջամտում են ստորին դատական ատյանների աշխատանքին, ինչպես նաև կան արտաքին դերակատարներ, ինչպիսիք է գործադիր իշխանությունը»։

Համացանցում ազատ խոսքի արտահայտման հետ կապված նշվում է, որ ԵԽ անդամ երկրների մեծամասնությունում չկան կոնկրետ կանոնակարգեր, որոնք կուսումնասիրեին օգտատարերի գործունեությունը ինտերնետում։ Սակայն որոշ երկրներ որդեգրել են այնպիսի քաղաքականություն, որի նպատակն է ամրապնդել առցանց բովանդակության վրա վերահսկողությունը՝ փորձելով կանխել արգելված բովանդակությամբ նյութերի տարածումը։ Այս երկրների շարքում ընդգրկվել է նաև Հայաստանը՝ ի թիվս Ռուսաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի և Թուրքիայի։

Հավաքների ազատության հետ կապված նշվում է, որ որոշ երկրներում, այդ թվում Հայաստանում, դեռևս չկան արդյունավետ միջոցներ՝ իրավապահների կողմից հավաքների ազատության իրավունքի խախտումների դեմ։

Ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հետ կապված նշվում է, որ Հայաստանում 2015թ․-ի դեկեմբերին տեղի ունեցավ սահմանադրական փոփոխություններ, որով մեծանում է խորհրդարանի դերը։ Այս քայլը, ինչպես նշվում է զեկույցում, կարող է հանգեցնել առավել ընդգրկուն քաղաքական գործընթացի, սակայն ժողովրդավարական մշակույթը և քաղաքացիական հասարակության հետ երկխոսությունը շարունակում է մնալ թույլ այս ողջ վճռորոշ բարեփոխումների ընթացքում։

Նշվում է, որ 2015թ․-ին ԵԽ անդամ երկրներում տեղի է ունեցել ռասիզմի և անհանդուրժողականության ընդհանուր աճ։ Չնայած անդամ երկրներից շատերում առկա է խտրականության դեմ ուղղված օրենսդրություն, սակայն դեռևս շատ բացեր կան։ Մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում, Անդորրայում, Հունաստանում, Իտալիայում, ՌԴ-ում, Լեհաստանում, Լիխտենշտեյնում, Իսլանդիայում, Ադրբեջանում, Թուրքիայում չկան անկախ մարմիններ, որոնք կզբաղվեին խտրականության հարցերով ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածներում։

Զեկույցում նշվում են նաև մի շարք առաջարկություններ, որոնց իրականացման միջոցով հնարավոր է լուծել ԵԽ անդամ երկրներում առկա վերոնշյալ և զեկույցում նշված մի շարք այլ խնդիրները։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS