TOP նոր
» » » Եվրոպական խորհրդարանը դադարեցրել է Թուրքիայի հետ վիզային ռեժիմի վերացման գործընթացը

Եվրոպական խորհրդարանը դադարեցրել է Թուրքիայի հետ վիզային ռեժիմի վերացման գործընթացը

11-05-2016, 11:34 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
11 Մայիս 2016, 11:34 - NovostiNK
Եվրոպական խորհրդարանը դադարեցրել է Թուրքիայի հետ վիզային ռեժիմի վերացման գործընթացը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները դադարեցրել են աշխատանքները՝ Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմ սահմանելու ծրագրերի ուղղությամբ՝ կասկածի տակ դնելով ԵՄ-Թուրքիա միգրացիոն համաձայնագիրը։

Եվրոպական խորհրդարանի խմբերի ղեկավարները Նախագահների համաժողովում դադարեցրել են այս գծով աշխատանքները մայիսի 4-ին, սակայն որոշ պատգամավորներ, խմբերի համակարգողներն այս մասին իմացել են միայն մայիսի 9-ին, գրում է Euobserver-ը։

«Պատգամավորները որոշել են դադարեցնել այն ամբողջությամբ»,-այս մասին կայքին ասել է գերմանացի պատգամավոր Բիրջիտ Շիպելը։

Հոլանդացի պատգամավոր Ջուդիթ Սարգենտինին ասել է,որ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը դադարեցրել է այս գործընթացը, քանի որ Թուրքիան չի իրականացրել վիզաների վերացման համար անհրաժեշտ պայմանները։ Շուլցն ասել է, որ Թուրքիայի համար վիզաների վերացման փասթաղթղթերի մշակումը կսկսվի միայն այն ժամանակ, երբ Թուրքիան իրականացնի անհրաժեշտ բոլոր 72 չափանիշները։

Մեկ այլ պատգամավոր էլ նշել է, որ խորհրդարանի այս որոշումը կստիպի ԵՄ հանձնաժողովին առաջին հերթինլուծել բոլոր ակնառու խնդիրները, ապա նոր փաստաթուղթն ուղարկել խորհրդարան։
«Այժմ արդեն գնդակը վերադարձվել է ԵՄ հանձնաժողովին»,-ասել է պատգամավորը, ով չի ցանկացել ներկայանալ։

Բիրջիտ Շիպելը նաև ասել է, որ Թուրքիայի համար վիզային ռեժիմի վերացման վերջնաժամկետ սահմանված հուլիսը քիչ հավանական է, որ կիրականանա։

Հիշեցնենք, որ ԵՄ հանձնաժողովը նախորդ շաբաթ հրապարակված Թուրքիայի առաջընթացի գնահատականում նշել էր, որ 72 անհրաժեշտ քայլերից 5-ը դեռ չեն կատարվել, որոնցից է հատկապես հակաահաբեկչական օրենքի փոփոխությունը, որը շատ լայն սահմանում ունի ու հաճախ կիրառվում է նաև լրագրողների և ակադեմիկոսների նկատմամբ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ի պատասխան հայտարարեց, որ չի պատրաստվում փոխել օրենքը։

Թուրքիան նաև Եվրամիությանը սպառնում է մինչև հուլիս վիզային արտոնություններ չսահմանելու դեպքում դադարեցնել Հունաստանից փախստականների հետ ընդունումը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS