TOP նոր
» » » Բեռլինում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա պատկերել են Էրդողանին՝ Հիտլերի կերպարով

Բեռլինում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա պատկերել են Էրդողանին՝ Հիտլերի կերպարով

18-05-2016, 12:35 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
Բեռլինում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա պատկերել են Էրդողանին՝ Հիտլերի կերպարով

18 Մայիս 2016, 12:35 - NovostiNK
Բեռլինում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա ակտիվիստները պատկերել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատկերը` Ադոլֆ Հիտլերի կերպարով: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Independent-ին:

Նկարիչները Թուրքիայի նախագահի դիմանկարին ավելացրել են Հիտլերին բնորոշ բեղեր և նացիստական ժապավեն: Պատի վրա նաև գրառում է հայտնվել՝ «Նա վերադարձել է»: Պատկերը պատի վրա ներկայացվել էպրոյեկտորի միջոցով:

Լրագրողները պարզել են, որ նկարի հեղինակներն են գերմանական Pixel Helper խմբի նկարիչները: Իրենց ակցիայով նրանք դժգոհություն են արտահայտել վերջերս Թուրքիայում երկու լրագրողի ազատազրկման հետ կապված:

«Մենք` գերմանացիներս, գիտենք, թե ինչ է տեղի ունենում բռնապետության վաղ փուլերում: Վաղ նացիստական ռեժիմի և Էրդողանի Թուրքիայի միջև ներկա պահին նմանությունը վախեցնող է»,- հայտարարել է խմբի անդամներից Օլիվեր Բիենկովսկին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS