TOP նոր
» » » Գերմանիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Գերմանիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

2-06-2016, 14:56 Դիտումներ: Եվրոպա, ՕՐՎԱ ԹԵՄԱ
2 Հունիս 2016, 14:56 - NovostiNK
Գերմանիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը, որը ներկայացվել էր իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի, Սոցիալդեմոկրատական կուսակցության և «90 Դաշինք/Կանաչներ» խմբակցությունների կողմից, ձայների մեծամասնությամբ ընդունվեց:

«Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների 1915-1916թթ-ի ցեղասպանության հիշատակի և հիշատակման մասին» վերնագրով ընդունված բանաձևում ամրագրվում է, որ «Գերմանիայի Բունդեսթագը խոնարհվում է Օսմանյան կայսրությունում հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների տեղահանման և կոտորածների զոհերի առաջ»:

Բունդեսթագն այս բանաձևով անվերապահորեն ճանաչում է, որ 100 տարի առաջ երիտթուրքերի կողմից նախաձեռնվելև համակարգված ձևով իրականացվել է ավելի քան մեկ միլիոն հայերի տեղահանումը և ոչնչացումը:

«Նրանց ճակատագիրը զանգվածային ոչնչացումների, էթնիկ զտումների, տեղահանումների, ինչպես նաև` ցեղասպանության օրինակ է ծառայում, որոնցով 20-րդ դարը նման սարսափելի կերպով երբևէ նկարագրվել է», - ասված է բանաձևում:

Հայոց ցեղասպանության ճանաչումից զատ` բանաձևում նաև խոսվում է Գերմանական կայսրության դերակատարության մասին:

«Գերմանական կայսրությունը կրում է մեղսակցություն տեղի ունեցածի համար», - ասված է բանաձևում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS