TOP նոր
» » » Հունահայ համայնքը մեկնարկում է իր դրամահավաք-հեռախոսամարաթոնը

Հունահայ համայնքը մեկնարկում է իր դրամահավաք-հեռախոսամարաթոնը

18-11-2016, 12:20 Դիտումներ: Եվրոպա, Սփյուռք
18 Նոյեմբեր 2016, 12:20 - NovostiNK
Հունահայ համայնքը մեկնարկում է իր դրամահավաք-հեռախոսամարաթոնը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի տեղական մարմինը նոյեմբերի 19-ին մեկնարկում է իր 6-րդ դրամահավաք-հեռախոսամարաթոնը: Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ երկօրյա դրամահավաքի ընթացքում կամավորները հեռախոսազանգերով կկապվեն համայնքի շուրջ 1600 ընտանիքների հետ՝ հորդորելով նվիրատվություններ կատարել, ինչն այս տարի ևս կուղղվի Քարին Տակ համայնքի (ԼՂՀ Շուշիի շրջան) մանկապարտեզի կառուցման համաֆինանսավորմանը:

«Հունահայ փոքր համայնքի համար դժվար է մեծ ծրագրեր իրականացնել, բայց արդեն կա այլ տեղական մարմինների հետ համատեղ ձեռնարկների իրականացման փորձ, ինչը նաև միաբանության գեղեցիկ խորհրդանիշ է: Այսկերպ կառուցվել է նաև Խաչմաչի համայնքային կենտրոնը»,- ասում է Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի ատենապետ Վաչե Տեր-Կարապետյանը և հույս հայտնում, որ եթե այս տարվա դրամահավաքը գերազանցի ակնկալվող թիվը, ապա ևս մեկ ծրագիր կստանձնեն:

Հեռախոսամարաթոնի, ինչպես նաև ընթացիկ տարվա մյուս բոլոր դրամահավաք միջոցառումների արդյունքները կհրապարակվեն տարվա գլխավոր դրամահավաքի օրը՝ նոյեմբերի 24-ին, Հեռուստամարաթոն 2016-ի ուղիղ եթերում:

Հունաստանի տեղական մարմինը հեռախոսամարաթոններ է իրականացնում սկսած 2010թ.-ից: Կիրառելով Ֆրանսիայում կազմակերպվող համաեվրոպական հեռախոսամարաթոնի փորձն ու մշակույթը՝ հունահայ համայնքն արդեն ավելի քան 140 000 եվրոյի ներդրում է կատարել հայրենիքում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS