TOP նոր
» » » Իտալիայի վարչապետը հրաժարական է տալիս

Իտալիայի վարչապետը հրաժարական է տալիս

5-12-2016, 11:53 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
5 Դեկտեմբեր 2016, 11:53 - NovostiNK
Իտալիայի վարչապետը հրաժարական է տալիս

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին այսօր հրաժարական է տալու: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նա այս մասին հայտարարել է կառավարությունում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում կրած պարտությունից հետո:

«Սրանով ավարտվում է իմ կառավարության փորձը: Այսօր ես նախագահին կներկայացնեմ հրաժարականի դիմում»,- ասել է Ռենցին, ով եղել է սահմանադրական փոփոխությունների նախաձեռնողը:

Քաղաքական գործիչը խոստովանել է, որ սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները պարտություն են կրել:

«Ես պարտվեցի: Ես չկարողացա ձեզ հաղթանակ պարգևել, և ես ընդունում եմ իմ պատասխանատվությունը պարտության համար»,- ասել է Ռենցին:

Նա նշել է, որ մասնակցությունը բավականին բարձր է եղել, ինչը խոսում է ժողովրդավարության մասին. «Ես շնորհավորում եմ հաղթանակի առիթով բոլոր նրանց, ովքեր կողմնակից չէին այս փոփոխություններին: Ես ցանկանում եմ ձեզ ապագայում բեղմնավոր աշխատանք»,- հավելել է նա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS