TOP նոր
» » » Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը նշում է 80-ամյակը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը նշում է 80-ամյակը

17-12-2016, 11:43 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
17 Դեկտեմբեր 2016, 11:43 - NovostiNK
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը նշում է 80-ամյակը

Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս Պապն այսօր նշում է 80-ամյակը։ «ՏԱՍՍ»-ը գրում է, որ նրան ուղղված շնորհավորանքներ են ստացվում աշխարհի բոլոր ծայրերից, իսկ քահանայապետի առողջության համար աղոթում են 1,2 մլրդ կաթոլիկներ:

Խորխե Մարիո Բերգոլիոն ծնվել է Բուենոս Այրեսում՝ իտալացի գաղթականների ընտանիքում։ Ընտանիքի 5 երեխաներից կրստսերն է։ 21 տարեկանում նա ընդունվել է ճեմարան: Չնայած սովորելուն՝ միանգամից չի հասկացել, որ իր կոչումը Աստծուն ծառայելն է: Նա անգամ ընկերուհի է ունեցել:

Ֆրանցիսկոսն իր հարցազրույցներից մեկում պատմել է՝ մի անգամ թեմի եկեղեցու կողքով անցնելիս զգացել է, որ պետք է մտնի ու ապաշխարի: Քահանայի հետ զրույցից հետո ինչ-որ բան է փոխվել, հիշում է Հռոմի Պապը: Հենց այդ պահից էլ նա հասկացել է, որ պետք է իրեն նվիրի Աստծուն:

266-րդ հովվապետն ընտրվել է 2013 թվականի մարտի 13-ին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS