TOP նոր
» » » Ֆրանցիսկոս պապը սուրբծննդյան ուղերձում աշխարհին խաղաղության կոչ է արել

Ֆրանցիսկոս պապը սուրբծննդյան ուղերձում աշխարհին խաղաղության կոչ է արել

26-12-2016, 12:12 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
26 Դեկտեմբեր 2016, 12:12 - NovostiNK
Ֆրանցիսկոս պապը սուրբծննդյան ուղերձում աշխարհին խաղաղության կոչ է արել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել սուրբծննդյան ավանդական ուղերձով: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, նա կոչ է արել Իսրայելին և Պաղեստինին ջանքեր գործադրել խաղաղության հասնելու համար, բացել պատմության նոր էջ, որտեղ ատելությունն ու վրեժը «կփոխարինվեն ապագան փոխըմբռնման ու ներդաշնակության մթնոլորտում կառուցելու ձգտմամբ»:

Հռոմի պապը կոչ է արել նաև վերջ տալ սիրիական հակամարտությունը՝ ասելով, որ «եկել է ժամանակը, որպեսզի զենքերը լռեն»:
Ֆրանցիսկոս պապը նաև «կանանց և տղամարդկանց խաղաղություն է ցանկացել, ովքեր մինչ այժմ տառապում են Ուկրաինայի արևելքում հակամարտության հետևանքներից»:
Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից ելույթ ունենալով՝ Ֆրանցիսկոս պապը խաղաղության կոչ է արել Իրաքում, Յեմենում, Լիբիայում, որտեղ, նրա խոսքով, մարդիկ «պատերազմի և ահաբեկչության զոհ են դարձել», նաև հույս է հայտնել, որ Աֆրիկայում, այդ թվում նաև Նիգերիայում և Հարավային Սուդանում հակամարտությունները շուտով կավարտվեն:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS