TOP նոր
» » » Հռոմի Պապը պատրաստ է այցելել Չինաստան

Հռոմի Պապը պատրաստ է այցելել Չինաստան

23-01-2017, 12:31 Դիտումներ: Եվրոպա, Այլ տարածաշրջաններ
23 Հունվար 2017, 12:31 - NovostiNK
Հռոմի Պապը պատրաստ է այցելել Չինաստան

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտարարել է, որ պատրաստ է այց կատարել Չինաստան, երբ նման հրավեր ստանա: Ռիա նովոստին, հղում անելով El Paísին, գրում է, որ հարաբերությունների կարգավորման գլխավոր խոչընդոտը Չինաստանում կաթոլիկ եպիսկոպոսների նշանակման ընթացակարգի հարցն է:

Պեկինը պնդում է, որ չինացի կաթոլիկ-հայրենասերների ասոցիացիան պետք է նշանակի եպիսկոպոսներին, սակայն Սուրբ Աթոռն այդ իրավունքը տալիս է Հռոմի Պապին: Ներկայումս Վատիկանը դիվանագիտական հարաբերություններ չունի Չինաստանի հետ ու Եվրոպայի միակ պետությունն է, որը ճանաչում է Թայվանը որպես պետություն: Պոնտիֆիկոսը կոչ է արել կառուցել կամուրջներ, ոչ թե պատեր:

Հիմա Չինաստանում փաստացի երկու կաթոլիկ եկեղեցի գոյություն ունի: Պաշտոնական եկեղեցին, որի եպիսկոպոսներին նշանակում են տեղի իշխանությունները առանց Սուրբ Աթոռի հետ համաձայնեցնելու, շուրջ 6 միլիոն հետևորդ ունի: Իսկ ընդհատակյա եկեղեցին, ԶԼՄ-ների տվյալներով, ունի շուրջ 12 միլիոն:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS