TOP նոր
» » » ԵԽԽՎ-ն ընդունեց հակակուռուպցիոն բանաձևեր՝ կարևորելով ԶԼՄ-ների դերը

ԵԽԽՎ-ն ընդունեց հակակուռուպցիոն բանաձևեր՝ կարևորելով ԶԼՄ-ների դերը

28-06-2017, 12:36 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
28 Հունիս 2017, 12:36 - NovostiNK
ԵԽԽՎ-ն ընդունեց հակակուռուպցիոն բանաձևեր՝ կարևորելով ԶԼՄ-ների դերը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվեց ու ընդունվեց երկու առանձին զեկույցներ, որոնք միտված են պայքարել կոռուպցիայի դեմ։

Միշել Նիկոլետիի պատրաստած «Քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարելու համար կառավարման մեջ ամբողջականության խթանումը» բանաձևում ասվում է, որ Եվրոպական ժողովրդավարությունների, այդ թվում նաև Եվրոպական ինստիտուտների համար, կոռուպցիայի դեմ պայքարն ու ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետության նկատմամբ վստահության վերականգնումը պետք է լինի առաջնահերթություն։ Կոռուպցիայի դեմ պայքարի համար առաջարկվում է խթանել հանրային կյանքի թափանցիկությունը բոլոր մակարդակներում, մասնավորապես ընդունելով եկամուտների, ակտիվների ու ֆինանսական այլ միջոցների հայտարարագրման մեխանիզմներ ու դրանց հասանելիություն հանրության համար, ինչպես նաև անկախ վերահսկող մարմինների ստեղծում ու լոբբիստական գործունեության կարգավորում։

Կարևոր դեր է հատկացվում ԶԼՄ-ներին կոռուպցիայի դեմ պայքարի համար՝ միևնույն ժամանակ կանոնակարգելով, որ ԶԼՄ-ները կապահովեն մամուլի ազատությունն ու պատասխանատվությունը։

ԵԽԽՎ-ում կոռուպցիայի դեմ պայքարի համար առաջարկվում է խստացնել Կոնոնակարգը, աջակցել անկախ հետաքննական մարմնի գործունեությանը, որը պետք է ուսումնասիրի ԵԽԽՎ պատգամավորների նկատմամբ կոռուպցիոն պնդումները։

«Ուժեղ ժողովրդավարությունը հակակառուպցիոն լավագույն գործիքն է։ Անընդունելի վարքագիծը թուլացնում է սոցիալական արդարությունն ու խթանում պոպուլիզմը»,-ասաց զեկուցող Միշել Նիկոլետին։

Գուլսուն Բիլգեհանի «Կոռուպցիայի խորհրդարանական քննություն․խորհրդարանական համագործակցությունը հետաքննական լրատվամիջոցներ հետ» զեկույցում նշվում է, որ հետաքննական լրագրությունը կոռուպցիայի դեմ պայքարի համար առանցքային զենք է։

ԵԽԽՎ-ն ազգային խորհրդարաններին խրախուսում է ակտիվորեն փնտրել համագործակցության ուղիներ հետաքննող լրագրողների ու լրատվամիջոցների հետ՝ լավ կառավարման խթանման համար, ինչպես նաև ճանաչել «բացահայտման իրավունքը» (whistleblowing) այն բոլոր դեպքերում, երբ ինֆորմացիան բացահայտվում է հստակ հանրային շահից ելնելով։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS