TOP նոր
» » » Վատիկանում Հռոմի Պապի՝ Հայաստան այցին նվիրված նամականիշ է թողարկվել

Վատիկանում Հռոմի Պապի՝ Հայաստան այցին նվիրված նամականիշ է թողարկվել

27-11-2017, 13:23 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
27 Նոյեմբեր 2017, 13:23 - NovostiNK
Վատիկանում Հռոմի Պապի՝ Հայաստան այցին նվիրված նամականիշ է թողարկվել

Սուրբ Աթոռը հրապարակել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի՝ 2016-ի ընթացքում արված ճամփորդություններին նվիրված նամականիշ: Դրանցից յուրաքանչյուրի վրա աշխատել են առանբձին արվեստագետներ:

Հայաստան կատարած այցին նվիված նամականիշը նկարիչ, դաշնակահար Դանիել Լոնգոն է պատրաստել: Սուրբ Աթոռի պաշտոնական էջի փոխանցմամբ, նամականիշի վրա Հայոց ցեղասպանության հուշարձանի առջև աղոթող Հռոմի Պապն է:

Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել նախորդ տարվա հունիսի 24-26-ը: Այն ուներ «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագիրը:

Նամականիշներ են հրապարակվել նաև Հռոմի Պապի՝ Մեքսիկա, Լեհաստան, Հունաստան, Շվեդիա, Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան կատարած այցելություններին նվիրված:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS