TOP նոր
» » » ԵԽԽՎ-ում Սլովակիայի պատվիրակության նախագահ. Սարգսյանի ելույթը թուրքերի և ազերիների թիրախը դարձավ, հայերը համարձակ ժողովուրդ են

ԵԽԽՎ-ում Սլովակիայի պատվիրակության նախագահ. Սարգսյանի ելույթը թուրքերի և ազերիների թիրախը դարձավ, հայերը համարձակ ժողովուրդ են

26-01-2018, 11:55 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
26 Հունվար 2018, 11:55 - NovostiNK
ԵԽԽՎ-ում Սլովակիայի պատվիրակության նախագահ. Սարգսյանի ելույթը թուրքերի և ազերիների թիրախը դարձավ, հայերը համարձակ ժողովուրդ են

ԵԽԽՎ-ում Սլովակիայի ազգային պատվիրակության նախագահ, Սլովակիայի Ազգային խորհրդի սոցիալ-դեմոկրատ պատգամավոր Լյուբոշ Բլահան իր աջակցությունն է հայտնում Հայաստանին։

Facebook-ի իր էջում նա գրել է, որ ԵԽԽՎ-ում «Հայաստանի նախագահի ելույթը թուրքերի և ազերիների թիրախը դարձավ»։

«Նա արձագանքեց խաղաղ և ողջամտորեն: Հայերը համարձակ ժողովուրդ են, որ շատ է տառապել: Հայաստանը մի օրինակելի երկիր է, որ սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ, քանի որ Եվրասիական միության մաս է կազմում, բայց նաև սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ, որի հետ երկու ամիս առաջ ստորագրեց Համապարփակ համագործակցության պայմանագիրը՝ CEPA-ն:

Աղոթում եմ Հայաստանի համար», - նշել է նա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS