TOP նոր
» » » Ֆրանսիան ողջունում է հումանիտար նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը

Ֆրանսիան ողջունում է հումանիտար նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը

10-10-2020, 15:10 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
10 Հոկտեմբեր 2020, 15:10 - NovostiNK
Ֆրանսիան ողջունում է հումանիտար նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը


Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար նպատակներով կրակի դադարեցման համաձայնությունը:Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

«Հրադադարն այժմ պետք է իրականացվի և խստորեն պահպանվի, որպեսզի պայմաններ ստեղծվեն երկու երկրների միջև ռազմական գործողությունների մշտական դադարեցման համար: Էական քննարկումները, որոնց կողմերը ներգրավվել են Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, պետք է վերսկսվեն առանց նախապայմանների: Ֆրանսիան մնում է մոբիլիզացված՝ այս շրջանակներում դրան նպաստելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում առարկայական բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS