TOP նոր
» » » Մակրոնը հայտարարել է, որ իսլամիստները Ֆրանսիայում հանգիստ չեն քնելու. BFMTV

Մակրոնը հայտարարել է, որ իսլամիստները Ֆրանսիայում հանգիստ չեն քնելու. BFMTV

19-10-2020, 12:05 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
19 Հոկտեմբեր 2020, 12:05 - NovostiNK
Մակրոնը հայտարարել է, որ իսլամիստները Ֆրանսիայում հանգիստ չեն քնելու. BFMTV


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանության խորհրդի նիստում հայտարարել Է, որ «իսլամիստները հանգիստ չեն քնելու Ֆրանսիայում»: Այդ մասին հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը:

Պաշտանության խորհուրդը՝ նախագահի եւ կառավարության անդամների մասնակցությամբ, հոկտեմբերի 18-ի երեկոյան հավաքվել Էր պատմության ուսուցչի սպանության կապակցությամբ, որը տեղի Էր ունեցել հոկտեմբերի 16-ին եւ ցնցել ամբողջ երկիրը:

Նաեւ հեռուստաալիքը նշում Է, որ հոկտեմբերի 19-ից կսկսվեն սոցցանցերում զետեղված 80 հաղորդագրությունների հեղինակների ստուգումները, որոնք հանդես են եկել ի պաշտպանության ուսուցչի վրա հարձակվողի: Հոկտեմբերի 16-ի երեկոյան չարագործը պատմության ուսուցիչ Սամյուել Պատին գլխատել Է Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում:

Սպանված տղամարդը պատմություն Էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր Է անցկացրել եւ ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը մի շարք նախարարների ուղեկցությամբ ժամանել Էր կոմունա, որտեղ կատարվել Էր սպանությունը, տեղի ունեցածը որակել Է ահաբեկչական գործողություն: Գործի հետաքննության ընթացքում, որով զբաղվում Է դատախազության հակաահաբեկչական բաժինը, ձերբակալվել Է 11 մարդ:

Հոկտեմբերի 18-ին Փարիզի Հանրապետության հրապարակում եւ Ֆրանսիայի այլ քաղաքներում ակցիաներ են անցկացվել՝ ի հիշատակ սպանված ուսուցչի, ցույցերի մասնակիցները դուրս են եկել ազատ խոսքի եւ ուսուցիչների պաշտպանության կարգախոսներով: Ակցիաներին մասնակցել են այդ թվում՝ երկրի վարչապետ Ժան Կաստեքսը, կառավարության մի շարք անդամներ եւ քաղաքագլուխ Անն Իդիլգոն: Ելիսեյան պալատը հայտարարել Է, որ հոկտեմբերի 21-ին կկայանա սպանված ուսուցչին հրաժեշտի ազգային արարողություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS