TOP նոր
» » » Նիսում դանակով հարձակվել են եկեղեցու մոտ գտնվողների վրա, երեք զոհերից մեկը գլխատված է.

Նիսում դանակով հարձակվել են եկեղեցու մոտ գտնվողների վրա, երեք զոհերից մեկը գլխատված է.

29-10-2020, 13:51 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
29 Հոկտեմբեր 2020, 13:51 - NovostiNK
Նիսում դանակով հարձակվել են եկեղեցու մոտ գտնվողների վրա, երեք զոհերից մեկը գլխատված է.


Ֆրանսիայի Նիս քաղաքի կենտրոնում՝ Նոտր Դամի մոտակայքում, դանակով զինված մարդը հարձակվել է այնտեղ գտնվողների վրա, կա երեք զոհ: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։

Ռոյթերսը տեղեկացնում է, որ մի կնոջ գլխատել են։

Հարձակումն արդեն գնահատվում է որպես ահաբեկչություն։

Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնել է, որ հարձակում գործած անձը ձերբակալվել է: Նա շնորհակալություն է հայտնել ոստիկանության աշխատակիցներին արագ օպերատիվ գործողությունների համար:
Ներքին գործերի նախարարը հայտնել է, որ տեղի ունեցածի կապակցությամբ ճգնաժամային շտաբ է ստեղծվել:
Նախագահ Էմանուել Մակրոնն ու վարչապետ Ժան Կաստեկսը ևս շտապել են դեպքի վայր:
Հարձակման հետաքննությանը միացել է դատախազության ահաբեկչության հարցերով վարչությունը:

Պատահարը տեղի է ունեցել Ֆրանսիայի ժամանակով ատավոտյան 9-ին: Զոհերից բացի, կան նաև վիրավորներ: Հարձակում գործածը ևս վիրավոր է:

Փարիզի քաղաքապետը հայտնել է նաև, որ զոհերից երկուսը սպանվել են եկեղեցու ներսում, երրորդը եղել է Նիսի Նոտր Դամ բազիլիկի պահակը, ով հարգված էր հավատավորների կողմից: «Նիսն ու մեր երկիրն ընդհանրապես շատ մեծ գին են վճարում վերջին տարիներին: Ես միասնության կոչ եմ անում բոլոր նիսցիներին», - գրել է Քրիստիան Էստրոզին «Թվիթերում»:
Նիսը ահաբեկչության թիրախ էր դարձել նաև 2016 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրը, երբ Թունիսում ծնված, Նիսում բնակվող 31-ամյա Մոհամեդ Լաուէժ Բուլելը ծանրաքաշ բեռնատարը մխրճել էր տոնակատարությանը մասնակցող բազմության մեջ. զոհ դարձավ 86 մարդ, այդ թվում՝ երեխաներ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS