TOP նոր
» » » Թուրքերը Լիոնում վանդալիզմի են ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը

Թուրքերը Լիոնում վանդալիզմի են ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը

1-11-2020, 14:18 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
1 Նոյեմբեր 2020, 14:18 - NovostiNK
Թուրքերը Լիոնում վանդալիզմի են ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը


Թուրքերը Լիոնում վանդալիզմի են ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը:Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար գրասենյակը՝ հրապարակելով լուսանկարներ:

Ֆրանսիայում խաղաղ հայ ցուցարարներին մուրճով հարվածելուց հետո չհանգստացած թուրք ազգայնականների ամբոխն օրեր առաջ դուրս էր եկել Լիոնի փողոցներ, անկարգություններ արել, հայերին ուղղված սպառնալիքներ հնչեցրել: Հավաքվածներից շատերը ձեռքերով ցույց են տվել գորշ գայլի ՝ թուրքական ծայրահեղ ազգայնականների նշանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան- ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները բարձրացնում են Արցախի անկախության ճանաչման հարցը՝ պահանջում են դատապարտել Թուրքիայի, Ադրբեջանի ագրեսիան:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS