TOP նոր
» » » Մակրոնը Մուսուլմանական հավատի ֆրանսիական կոմիտեին առաջարկել է 15-օրյա ժամկետում ընդունել հանրապետական արժեքների խարտիա

Մակրոնը Մուսուլմանական հավատի ֆրանսիական կոմիտեին առաջարկել է 15-օրյա ժամկետում ընդունել հանրապետական արժեքների խարտիա

20-11-2020, 09:14 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
20 Նոյեմբեր 2020, 09:14 - NovostiNK
Մակրոնը Մուսուլմանական հավատի ֆրանսիական կոմիտեին առաջարկել է 15-օրյա ժամկետում ընդունել հանրապետական արժեքների խարտիա


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մուսուլմանական հավատի ֆրանսիական կոմիտեին (CFCM) առաջարկել է 15-օրյա ժամկետում ընդունել հանրապետական արժեքների խարտիա, ներառյալ կրոնի խիստ տարանջատումը պետությունից եւ դպրոցից, կառավարության կողմից հատուկ պատրաստված իսլամական ծայրահեղականության զսպման շրջանակում, փոխանցում է BBC-ն։

Ֆրանսիայի մուսուլման առաջնորդները համաձայնվել են ստեղծել Իմամների ազգային խորհուրդ, որի անդամները ստանալու են քարոզչական գործունեության պաշտոնական հավատարմագրում։ Պայմանների խախտման դեպքում այդ հավատարմագրումը կարող է հետ կանչվել։

Խարտիայում նշված է, որ իսլամը կրոն է, այլ ոչ թե քաղաքական շարժում։ Դրանում նաեւ ամրագրված է մուսուլմանական համայնքների գործունեությանը ցանկացած օտարերկրյա միջամտության արգելք։

Նախագահ Մակրոնը եւ ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը Ելիսեյան պալատում հանդիպում են ունեցել CFCM ութ առաջնորդների հետ։

«Սեւով սպիտակի վրա [խարտիայում] կամրագրվի երկու սկզբունք՝ հրաժարում քաղաքականացված իսլամից եւ ցանկացած օտարերկրյա միջամտությունից»,- այս հանդիպումից հետո Le Parisien պարբերականին հայտնել է կառավարական աղբյուրներից մեկը։

Հանդիպման ժամանակ համաձայնեցվել է նաեւ Իմամների ազգային խորհրդի ստեղծումը։

Նախագահ Մակրոնը հայտարարել է նաեւ պայքարի նոր միջոցառումների մասին այն ամենի դեմ, ինչը նա անվանում է Ֆրանսիայում իսլամական սեպարատիզմ։ Այդ միջոցառումներն, ի թիվս այլոց, ներառելու են․

Տանը ուսուցման սահմանափակում եւ ավելի խիստ պատիժներ նրանց, ովքեր վախեցնում են պետական ծառայողներին՝ քողարկվելով կրոնական պատկերացումներով,

Յուրաքանչյուր երեխայի տալ նույնականացման համար՝ հավաստիանալու, որ նա հաճախում է դպրոց։ Ներկայումս Ֆրանսիայում թույլատրված տնային ուսուցումն արգելվելու է հաջորդ ուսումնական տարվանից։ Խախտման համար ծնողներին սպառնում է պատիժ՝ ընդհուպ մինչեւ 6 ամսով բանտարկությամբ եւ խոշոր տուգանքով,

Անհատական տվյալների տարածման արգելք այն միջոցներով, որոնք թույլ են տալիս կողմնակի մարդկանց գտնել մարդուն եւ նրան վնաս պատճառել։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS