TOP նոր
» » » Գերմանիայի ներքին հետախուզությունը «խիստ հետաքրքրվում է» չեչեններով

Գերմանիայի ներքին հետախուզությունը «խիստ հետաքրքրվում է» չեչեններով

28-10-2013, 23:08 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
28 Հոկտեմբեր 2013, 23:08 - NovostiNK
Գերմանիայի ներքին հետախուզությունը «խիստ հետաքրքրվում է» չեչեններովԳերմանիայի իշխանությունների համար արդեն երկար ժամանակ է, ինչ հիմնախնդիր է դառնում երկիր ներթափանցող չեչեն փախստականների թվաքանակի կտրուկ աճը: Օրինակ, 2013-ի առաջին կիսամյակին ԳԴՀ է ներթափանցել 12,7 հազար ռուսաստանցի, որի 90 տոկոսը չեչեն են և Հյուսիսային Կովկասի այլ ազգություններ: Ահա և Գերմանիայի սահմանադրության պաշտպանության Դաշնային ծառայությունը, որը կրում է երկրի ներքին հետախուզության ֆունկցիաներըմ հայտարարել է չեչեներենի իմացությամբ աշխատակիցների հավաքագրման մասին:

Աշխատանքի ընդունման համար հիմնական պահանջը ռուսերենի իմացությունն է, իսկ չեչեներենին տիրապետելը ցանկալի է և կբարձրացնի աշխատավարձը: Նոր աշխատակիցների խնդիրներից է լինելու ԳԴՀ տարածքում ծայրահեղականների և պոտենցիալ ահաբեկիչների մասին տեղեկության հավաքումն ու վերլուծումը:
Գերմանական մամուլում մինչ այս շատ էր գրվում այն մասին, որ հատուկ ծառայությունները ուժեղացրել են չեչենների նկատմամբ վերահսկողությունը՝ հատկապես ԱՄՆ-ում չեչեն եղբայրներ Ջոհար և Տամերլան Ցառնաևների կողմից իրականացված բոստոնյան ահաբեկչությունից հետո:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS