TOP նոր
» » » Գեներալները սպառնացել են Մակրոնին հեղաշրջմամբ Ֆրանսիայի իսլամացման պատճառով

Գեներալները սպառնացել են Մակրոնին հեղաշրջմամբ Ֆրանսիայի իսլամացման պատճառով

28-04-2021, 09:34 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
28 Ապրիլ 2021, 09:34 - NovostiNK
Գեներալները սպառնացել են Մակրոնին հեղաշրջմամբ Ֆրանսիայի իսլամացման պատճառով


Տասնյակ պաշտոնաթող ֆրանսիացի սպաներ, այդ թվում՝ երկու տասնյակ գեներալներ, բաց նամակ են գրել նախագահ Էմանուել Մակրոնին: Դրանում նրանք երկրի ղեկավարին նախազգուշացրել են երկրում իսլամիզմի աճի մասին, որի պատճառով այն գտնվում էր քաղաքացիական պատերազմի շեմին: Ընդ որում, պաշտոնաթող զինվորականները սպառնացել են, որ անգործության դեպքում իշխանությունն իրենց ձեռքը կվերցնեն, փոխանցում է «ՄԿ»-ն:

Նամակը ստորագրել է ընդհանուր 20 պաշտոնաթող գեներալ եւ տարբեր աստիճանի ավելի քան հազար սպա, ովքեր ծառայել են բանակում, ոստիկանությունում եւ ժանդարմերիայում:

Գլխավոր ստորագրող է դարձել 80-ամյա գեներալ եւ Արտասահմանյան լեգեոնի նախկին հրամանատար Քրիստիան Պիկեմալը: Նա զրկվել էր իր արտոնություններից 2016-ին հակագաղթողների ցույցի ժամանակ ձերբակալությունից անմիջապես հետո:

«Ֆրանսիային վտանգ է սպառնում: Երկրին սպառնում է մի քանի մահացու վտանգ: Անգամ պաշտոնաթող վիճակում մենք Ֆրանսիայի զինվորներն ենք մնում եր ներկա պայմաններում չենք կարող անտարբեր մնալ մեր հիասքանչ երկրի ճակատագրի նկատմամբ»,- ասվում է նամակում:

Պաշտոնաթող սպաները նաեւ նշել են, որ Ֆրանսիան փլուզման եզրին է, քանի որ դրա տարածքում անկլավներ են ստեղծվում, որտեղ հանրապետության օրենքները չեն գործում:

Մակրոնին առանձին հիշեցրել են նաեւ, որ նա «դեղին ժիլետների» ցույցերի ժամանակ իրավապահներին «քավության նոխազ» դարձրեց: Բացի այդ, զինվորականներն ակնարկել են, որ լայն աջակցություն ունեն ներկայիս Ֆրանսիայի անվտանգության ուժերի շրջանում:
Ի պաշտպանություն նամակի հեղինակներին արդեն հանդես է եկել Պահպանողական կուսակցության «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարը: Նա հաղորդագրություն է գրել՝ կոչ անելով պաշտոնաթող զինվորականներին միանալ «Ֆրանսիայի համար պայքարին»:

Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնաթող սպաների նամակն արդեն համեմատել է 60 տարի առաջ Նախագահ Շառլ դը Գոլի դեմ գեներալների կողմից հեղաշրջման ձախողված փորձի հետ, գրում է The Daily Mail-ը: Այդպես, Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Ֆլորենս Փարլին վրդովված հայտարարել է, որ Լե Պենի գլխավորած աջակողմյան ուժերի եւ պաշտոնաթող զինվորականների հնարավոր դաշինքը «այլանդակություն» կդառնա:


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS