TOP նոր
» » » Եվրամիությունը նախապատրաստել է չափորոշիչներ պատամիջոցների համար լիբանանցի քաղաքական գործիչների նկատմամբ

Եվրամիությունը նախապատրաստել է չափորոշիչներ պատամիջոցների համար լիբանանցի քաղաքական գործիչների նկատմամբ

19-06-2021, 08:10 Դիտումներ: Աշխարհ » Եվրոպա
19 Հունիս 2021, 08:10 - NovostiNK
Եվրամիությունը նախապատրաստել է չափորոշիչներ պատամիջոցների համար լիբանանցի քաղաքական գործիչների նկատմամբ


Եվրամիության պատժամիջոցների համար չափորոշիչները, որոնք պատրաստվում են լիբանանցի քաղաքական գործիչների նկատմամբ, հավանաբար, կներառեն կոռուպցիան, կառավարություն ձեւավորելու ջանքերին խոչընդոտելը, ֆինանսական չարաշահումներն ու մարդու իրավունքների խախտումները՝ համաձայն դիվանագիտական գրության, որը ստացել է Reuters-ը:

Ֆրանսիայի գլխավորությամբ ԵՄ-ն ձգտում է ուժգնացնել ճնշումը Լիբանանի հակամարտող քաղաքական գործիների նկատմամբ 11 ամսվա ճգնաժամից հետո, որի հետեւանքով Լիբանանը բախվել է ֆինանսական անկման, հիպերգնաճի, էլեկտրականության անջատման, վառելիքի եւ սննդամթերքի պակասի հետ:

«Քանի որ լիբանանցի բազմաթիվ բարձրաստիճան քաղաքական գործիչներ ունեն տներ, բանկային հաշիվներ եւ ներդրումներ ԵՄ-ում, իսկ նրանց երեխաներն այնտեղ սովորում են համալսարաններում, այդպիսի հասանելիությունից զրկումը կարող է օգնել կենտրոնացնել ուղեղները»,-նշել է Reuters-ը:

Փարիզը հայտարարել է, որ արդեն ընդունել է երկրում այն մի քանի լիբանանցի պաշտոնյաների մուտքի սահմանափակումները, որոնք, երկրի կարծիքով, խոչընդոտում են ճգնաժամը հաղթահարելու ջանքերին, ինչի արմատները գտնվում են տասնամյակներ առաջ պետական կոռուպցիայում եւ պարտքերի մեջ՝ չնայած անունները հրապարակված չեն:

Հիմնական ուշադրությունը կդարձվի չորս չափորոշիչներին՝ կառավարություն ստեղծելու, քաղաքական գործընթացին կամ քաղաքական անցման բարեհաջող ավարտի խոչընդոտներ, այնուհետեւ հրատապ բարեփոխումների անցկացմանը խոչընտոդում, որոնք անհրաժեշտ են քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ճգնաժամը հաղթահարելու համար:

Դիվանագիտական նոտայում նաեւ ասվում է, որ պետք է մշակվի «ելքի ռազմավարություն», որն առաջարկում է ստուգիչ ցուցիչներ պարզելու, թե որքանով է պատժամիջոցների ռեժիմն արդարացրել իրեն, ինչպես նաեւ առանձին պատժամիջոցները երկարաձգելու կամ չեղարկելու համար:

Հայտնի չէ՝ որքան արագ կարող են ուժի մեջ մտնել պատժամիջոցները:

ԵՄ 27 երկրների շրջանում կան տարաձայնություններ ԵՄ պատժամիջոցների նպատակահարմարության հարցում, սակայն դաշինքի երկու գերտերությունները՝ Ֆրանսիան եւ Գերմանիան, կողմն են, ինչը, հավանաբար, կդառնա որոշիչ գործոնը:


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS