TOP նոր
» » » Սիրիայի Թել Աբյադ քաղաքից կկազմակերպվի հայ ընտանիքների տարհանումը

Սիրիայի Թել Աբյադ քաղաքից կկազմակերպվի հայ ընտանիքների տարհանումը

10-10-2019, 11:51 Դիտումներ: Մերձավոր Արևելք, Սփյուռք
10 Հոկտեմբեր 2019, 11:51 - NovostiNK
Սիրիայի Թել Աբյադ քաղաքից կկազմակերպվի հայ ընտանիքների տարհանումը

ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց ունեցա Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ՝ քննարկելով Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները: Այս մասին տեղեկացրեցին Մխիթար Հայրապետյանի գրասենյակից:

«Ինչպես գիտեք, թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակի տակ են առնվել նաև Սիրիայի հայաբնակ բնակավայրերը, կապ հաստատեցի հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Այս պահին թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը: Բացի այդ, Կամիշլին, որտեղ նույնպես ազգությամբ հայ բնակիչներ կան, գնդակոծվում է: Մեր հյուպատոսին խնդրեցի զորակցությունս փոխանցել հայ համայնքին, և, առհասարակ, աղոթում եմ Սիրիայում ապրող մեր հայրենակիցների և մեր բարեկամ սիրիացի ժողովրդի համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS