TOP նոր
» » » Հալեպում մարդասիրական առաքելություն իրականացնող խումբն ականազերծել է մոտ 20 հազար քմ տարածք

Հալեպում մարդասիրական առաքելություն իրականացնող խումբն ականազերծել է մոտ 20 հազար քմ տարածք

31-03-2020, 11:58 Դիտումներ: Աշխարհ » Մերձավոր Արևելք
31 Մարտ 2020, 11:58 - NovostiNK
Հալեպում մարդասիրական առաքելություն իրականացնող խումբն ականազերծել է մոտ 20 հազար քմ տարածք

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում մարդասիրական առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը հանդիպում է ունեցել Danish Refugee Council (DRC)-ի ղեկավար տիկին Բրենդա Ֆլորսի հետ:

Այս մասին նշված է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջում։

«Հանդիպման ընթացքում DRC-ն առաջարկել է քննարկել հնարավոր համագործակցություն «Ականների վտանգի իրազեկման և ականներից տուժածների աջակցության» ծրագրերի շրջանակներում: Մարտին հայկական մարդասիրական առաքելության կողմից Հալեպի նահանգում ականազերծվել է 19 697 քմ ականապատ տարածք: Հայտնաբերվել են 42 ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ական, 2 պայթուցիկ գնդակ, ավիառումբի ենթազինամթերքի 1 մնացորդ, իտալական արտադրության հակատանկային ական, մեկ 122 մմ հրետանային արկ, երկու 120 մմ ականանետի արկ, 3 ինքնաշեն պայթուցիկ սարք, “Գրադ” հրթիռի մեկ մարտագլխիկ։ Մեր բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 1 169 տեղաբնակների, «Սիրիայի օգնության խաչ»-ին պատկանող «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնին է փոխանցվել դեղորայք և բժշկական պարագաներ, ինչպես նաև հայ համայնքին պատկանող հայկական ծերանոցին է հանձնվել “Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն” ՊՈԱԿ-ի կողմից ուղարկված մարդասիրական օգնության մի մասը: Աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS