TOP նոր
» » » Հումանիտար առաքելության խումբը Հալեպի զինվորական հոսպիտալին փոխանցել է բժշկական պարագաների նոր խմբաքանակ

Հումանիտար առաքելության խումբը Հալեպի զինվորական հոսպիտալին փոխանցել է բժշկական պարագաների նոր խմբաքանակ

18-05-2020, 13:06 Դիտումներ: Աշխարհ » Մերձավոր Արևելք
18 Մայիս 2020, 13:06 - NovostiNK
Հումանիտար առաքելության խումբը Հալեպի զինվորական հոսպիտալին փոխանցել է բժշկական պարագաների նոր խմբաքանակ

Մայիսի 18-ին, Հայաստանի Հումանիտար առաքելություն իրականացնող բժշկական խումբը` Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ, մշտապես շարունակում է Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բուժ հաստատություններին փոխանցել բժշկական և այլ անհրաժեշտ պարագաներ։

Առաքելության էջում հայտնում են, որ բժշկական կենտրոնների ղեկավարները հայ մասնագետներին հայտնել են իրենց երախտագիտությունը` տրամադրված անհրաժեշտ պարագաների և բժշկական հաստատություններում ամեն օր ցուցաբերվող օժանդակության համար։

Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, աշխատանքի հանդեպ անմնացորդ նվիրումը և շնորհակալություն է հայտնել Հայաստանի մարդասիրական խմբին` մշտական աջակցության համար:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS